Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:30
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Աշխարհ

Apple-ի կապիտալացումը նոր iPhone-ների ցուցադրումից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը
Apple-ի կապիտալացումը նոր iPhone-ների ցուցադրումից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը
12/09/2019 11:40

Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալացումը չորեքշաբթի նորից գերազանցել է 1 տրլն դոլարը նոր iPhone սմարթֆոնների եւ այլ տեխնիկայի ցուցադրումից հետո։ Այս մասին վկայում են NASDAQ էլեկտրոնային բորսայի կայքում տեղադրված տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի երեկոյան Apple-ի կապիտալացումը կազմել է 1 տրլն 10 մլրդ 443 մլն դոլար։ Ընկերության (կենտրոնատեղին՝ Կուպերտինո, Կալիֆոռնիայի նահանգ) բաժնեթղթերի արժեքը սակարկությունների ավարտին հասել է մեկ հատը 223,6 դոլարի՝ 3,18 տոկոսով բարձրանալով նախորդ օրվա ցուցանիշների համեմատ։

Անցած տարվա աշնանը Apple-ը դարձավ առաջին ամերիկյան ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցեց 1 տրլն դոլարը։ Ավելի ուշ այն նվազեց ու վերջին ամիսներին տատանվում էր 950 մլրդ-ի սահմաններում։

Երեքշաբթի Apple-ը ներկայացրեց iPhone-ի նոր մոդելներ, iPad պլանշետ եւ Apple Watch ժամացույցներ։ 1976-ին հիմնադրված ընկերությունն արտադրում է նաեւ iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ 2018-ի սկզբին Apple-ը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում ԱՄՆ տնտեսությունում կներդնի 350 մլրդ դոլար։