Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:06
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Life

7–ամյա Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն
7–ամյա Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն
12/09/2019 10:56

ԱՄՆ Չիկագո քաղաքում բնակվող 7 տարեկան Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների շրջանում։

Առաջնությունն անցկացվել է Բրազիլիայի Պոկոս դե Կալդաս քաղաքում օգոստոսին, գրում է Chicago Tribune–ը։

 «Մայրս է սովորեցրել ինձ շախմատ խաղալ։ Չեմ հիշում, թե երբ եմ խաղացել առաջին խաղս, այնքան շատ ժամանակ է անցել, միգուցե` երկու տարի։ Կարծում եմ, որ մայրս ցանկանում էր, որ ես առանձնահատուկ լինեմ, նա մտածում էր, որ շախմատը լավ և տրամաբանական խաղ է», – նշել է Արեն Էմրիկյանը։

 

 

Նրա խոսքով, շախմատն իսկական զվարճանք է, եթե ճիշտ ես խաղում և խարդախություն չես անում։

«Ես մարզվում եմ ամեն շաբաթ մարզչիս հետ մեկուկես ժամ։ Սովորաբար ագրեսիվ խաղացող եմ, կարող եմ 4–5 քայլ առաջ մտածել։ Պաշտպանության մեջ այդքան էլ լավ չեմ, երբ պաշտանողական ոճով եմ խաղում, հիմնականում պարտվում եմ», – նշել է հայազգի փոքրիկը։

Արենի խոսքով` Բրազիլիայում տարած հաղթանակը նրա համար մեծ անակնկալ էր։

«Ոգևորված էի, որ մասնակցելու, սակայն շատ էի նյարդայնանում։ Չէի սպասում, որ կհաղթեմ», – նշել է փոքրիկը։

Բացի շախմատից, հայազգի փոքրիկը սիրում է ընթերցանություն։

«Սիրում եմ Հարի Փոթթերի մասին պատմող գրքերն ու ֆիլմերը։ Շատ եմ սիրում պիցցա` հատկապես միայն պանրով և սուշի», – նշել է Արենը։