Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/01/2020 18:54
Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ | 1 տոննայից ավելի նվերներ Սիրիայի փոքրիկներին | ՔԱԿ-ն Ռայանէյր ավիաընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ տեղեկացրել է ավիաընկերությանը | ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվեց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ | Ժնևում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը | Ապօրինի որդեգրման գործով «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց |

Life

Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրոյում հանգստից անվասայլակով է վերադարձել
Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրոյում հանգստից անվասայլակով է վերադարձել
12/09/2019 01:17



Ռուսական «Պոլե չուդես» հեռուստաշոուի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրո (Չեռնոգորիա) հանգստից վերադարձել է անվասայլակով: Այս մասին հաղորդում է Super պարբերականը:

 

74-ամյա շոումենին կնոջ հետ նկատել են Տիվատի օդանավակայանում: Յակուբովիչի օգնականի խոսքով՝ հաղորդավարը հանգստանալիս է եղել Մոնտենեգրոյում, լողացել է լողավազանում և ծնկին հարված է ստացել:

«Կոտրվածքի կասկած կար, ծունկն ուռել էր, այդ իսկ պատճառով նա անվասայլակին էր նստել: Մոսկվայի բժիշկները կոտրվածքը չեն հաստատել, միայն ուժեղ վնասվածք է եղել»,- մեկնաբանել է Յակուբովիչի ներկայացուցիչը:

Ներկա պահին Յակուբովիչը բուժում է ստանում և պատրաստվում է սիրված հաղորդաշարի նկարահանումներին: