Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:43
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Life

#Saveմիլիոն. նոր կատակերգական ներկայացում Մկրտիչ Արզումանյանի, Լևոն Հարությունյանի և այլ դերասանների մասնակցությամբ. մանրամասնում է ռեժիսորը
#Saveմիլիոն. նոր կատակերգական ներկայացում Մկրտիչ Արզումանյանի, Լևոն Հարությունյանի և այլ դերասանների մասնակցությամբ. մանրամասնում է ռեժիսորը
12/09/2019 01:12

Ռեժիսոր Նորա Գրիգորյանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր իրավիճակային կատակերգական ներկայացմամբ, որի գլխավոր հերոսներն են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Լևոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էվա Խաչատրյանն ու Վիկտորիա Սահակյանը: Ներկայացման վրա տարվող աշխատանքներն այժմ ավարտական փուլում են, առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմբերի 25-ին, 26-ին, հոկտեմբերի 29-ին և 30-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում:

«Ասեմ, որ սա անտրեպրիզային ներկայացում է, ու թեև բեմ է բարձրանում ռուսական թատրոնում, սակայն հայերեն լեզվով է: Մտահղացումը վաղուց կար, առաջարկը եղել է Արման Միտոյանի, Էրվին Ամիրյանի, Մկրտիչ Արզումանյանի, Սերգեյ Գրիգորյանի և Գոռ Շահսուվարյանի կողմից: Սակայն ժամանակի խնդիր ունեի: Աշխատանքները սկսել ենք հունիսից, հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը հարգելի պատճառով դադար տվեցի (ծնվել էր Նորայի երրորդ զավակը, հեղ.): Փառք Աստծո, հիմա արդեն վերջին փորձերն են արվում»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Նորա Գրիգորյանը:

«#Saveմիլիոն»-ի պրոդյուսերներն են «Միտոյան»  փրոդաքշնը և «G.E.S.» ընկերությունը, սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է: Ռեժիսորն ընդգծում է՝ սկզբում մի քանի իրավիճակային կատակերգություններից կմախք են հավաքել, որի հիման վրա էլ սցենարն է գրվել:

«Թվում է՝ կատակերգություն է, ու աշխատանքները պետք է թեթև ընթանան: Սակայն, իրականում, կատակերգությունը, այն էլ՝ իրավիճակային, դժվար է «հավաքել»: Պետք է ոչ մի մանրուք բաց չթողնես: Մեկտեղ՝ փորձել ենք նրբորեն, առանց հանդիսատեսին պարտադրելու ներկայացման մեջ ընդգրկել նաև արդիական հուզող հարցեր ու այդ հարցերին առավել ժպիտով մոտենալ»,-նշեց նա:

Թե ի՞նչ բովանդակություն ունի ներկայացումը՝ Նորա Գրիգորյանը փակագծերը շատ չբացեց: Միայն ժպիտով ակնարկեց՝ յուրաքանչյուր ներկայացում կա՛մ սիրո մասին է, կա՛մ՝ դրա բացակայության: Այս դեպքում էլ սիրո մասին է, չնայած չենք մոռացել անդրադառնալ նաև հանրությանը ճանաչելի կերպարներին ու երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Անդրադառնալով ստեղծագործական, դերասանական կազմին ու նրանց հետ աշխատանքում տեղ գտած դժվարություններին, նաև հարցին, թե ինչպե՞ս ծնվեց համագործակցությունը Մկոյի հետ՝ շեշտեց.

«Մկրտիչ Արզումանյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, ու հույս ունեմ՝ ոչ վերջին: Երբ հարցրեցին՝ ո՞ւմ ես պատկերացնում գլխավոր դերում, պատասխանս միանշանակ «Մկրտիչ Արզումանյանին» եղավ: Գիտեք, հազվադեպ է պատահում, որ տաղանդավոր դերասանը նաև աշխատասեր լինի: Խորը և հետաքրքիր դերասան, ով ձգտում ունի անդադար աշխատանքի, հետաքրքրվածության ու իր գործը սիրելու շնորհիվ աճել, ուժերը փորձել տարբեր ժանրերում: Նա աշխատելու անսպառ էներգիա ունի, նույնիսկ փորձերից հետո է մտածում իր կերպարի, ներկայացման մասին: Իսկ ես աննկարագրելի մեծ հաճույք եմ ստանում աշխատասեր մարդկանց հետ համագործակցությունից… Առհասարակ, տաղանդավոր մարդիկ են հավաքված ստեղծագործական խմբում, ու մթնոլորտը հիասքանչ է. հաճելի ու հետաքրքիր է աշխատել նաև տաղանդաշատ դերասան Լևոն Հարությունյանի հետ, անդադար զարմանում եմ իր էներգիայից, տաղանդից ու մասնագիտության նկատմամբ սիրուց: Ճիշտ է, իր հետ բեմում որպես դերասանուհի հանդես եմ եկել, սակայն որպես ռեժիսոր՝ առաջին աշխատանքս է: Հաճելիորեն զարմացնում է նաև երիտասարդ, բայց արտաքնապես ու ներքուստ հետաքրքիր դերասանուհի Վիկտորիա Սահակյանը: Վստահ եմ՝ Կամերային թատրոնի միշտ պոզիտիվ դերասանուհի Վիկան կտպավորվի ու կսիրվի մեր հանդիսատեսի կողմից: Էվա Խաչատրյանի մասին ասեմ, որ մինչ այս աշխատանքը՝ նրան չէի ճանաչում: Երբ Կամերային թատրոնի բեմում նրան տեսա, այն աստիճան էի տպավորվել, որ չկարողացա ինքս ինձ զսպել ու մոտեցա: Էվան շատ էմոցիոնալ է, հետաքրքիր, լիքը՝ թե՛ դրամատիկ, թե՛ կատակերգական կտորներում… Աշխատում եմ նաև իմ սիրելի Սերգեյ Գրիգորյանի հետ, ում հետ համագործակցությունն ինձ միշտ հաճելի է: Ի դեպ, վերջերս նկատեցի, որ հիմնականում դրանք եղել են գլխավոր, կամ՝ շատ դրամատիկ դերեր: Այս անգամ Սերգեյի մարմնավորմամբ վառ կերպար է սպասվում, այսպիսին հանդիսատեսը նրան դեռ չի տեսել: Նաև նկարիչ Արվին Քոչարյանն է մեր թիմից, ում հետ առաջին անգամ եմ աշխատում: Շատ լավ ճաշակ ունի, գունային հստակ ու նուրբ պատկերացում: Հուսամ՝ հետագայում էլ կաշխատենք միասին... Այնպես որ դրական ուսիրո մթնոլորտում ենք աշխատում, փորձերից հետո նույնիսկ կարոտում ենք միմյանց: Որպես ռեժիսոր, ինձ համար ուղղակի երջանկություն է, որ բոլորս սիրով ենք գալիս փորձերին»:

Տարբեր թատրոնների դերասանների հետ աշխատելը Նորա Գրիգորյանին դուր է եկել, սակայն նմանատիպ նոր համագործակցության մասին դեռևս չի մտածում: Ասում է՝ տարբեր տեղերից հրավերներ ունի, նաև իրեն հարազատ Ռուսական թատրոնում «Եվգենի Օնեգին» պետք է բեմադրի:

«Այս գործն ինքս եմ առաջարկել: Ահռելի, յուրահատուկ ու հետաքրքիր աշխատանք է սպասվում: Այսպես ասած՝ ինքս ինձ մարտահրավեր եմ նետել: Հուսամ՝ մտահղացումս կիրականանա հենց այնպես, ինչպես պլանավորել եմ»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Հատկանշական է, որ երիտասարդ ռեժիսորը 3 երեխաների մայր է: Նրա զույգ բալիկները 3 տարեկան են, կրտսերը՝ 2 ամսական: Սակայն այդ հաճելի հոգսը չի խանգարում բազմազավակ մայրիկին՝ լիովին տրվել աշխատանքին:

«Փորձում եմ համատեղել մայրիկի ու ռեժիսորի դերը: Իրականում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես տրամադրված այս կամ այն հարցին: Օրինակ, ես 2 ամսական փոքրիկիս երբեմն ինձ հետ փորձերի եմ տանում: Նույնիսկ ես ու դերասանները սովորել ենք նրա ներկայությանը: Մեզ բոլորովին չի խանգարում, այդ տաքուկ ստեղծագործական միջավայրն էլ ավելի է ջերմանում նրա ներկայությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով եզրափակեց Նորա Գրիգորյանը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան