Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 10:47
Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» | Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին | Կհանգուցալուծվի շուտով. Փաշինյանը՝ ՍԴ շուրջ իրավիճակի մասին | «Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են | Ես կսերժացնեմ քեզ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին | «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին | Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ | ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ |

Հայաստան

Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր
Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր
11/09/2019 21:57

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Ակտիվիստ Աննա Շահբազյանը կառավարության լուսամուտների տակ տեղի ունեցած ինքնաբուխ միտինգի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունն անգործության է մատնված, իսկ հանքավայրի շահագործումն արգելելու իրավական հիմքերի բացակայության մասին հայտարարությունները քննադատության չեն դիմանում։

Ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ արեցին հարցը չձգձգել եւ չհովանավորել մասնավոր ընկերությանը։ Ակտիվիստի խոսքերով, բնապահպանության նախարարության եզրակացությունը ինքնըստինքյան հիմնավորում է դրա համար։ «Մենք Երեւանում սատարում ենք ջերմուկցիներին։ Վստահ ենք, որ բոլոր մարզերում բնակիչները սատարում են, եւ Ամուլսարը սար կմնա»,- նշեց նա։

Ցույցի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր եւ բոլոր քաղաքացիներին կոչ արեցին պատրաստվել զանազան ակցիաների, ինքնակազմակերպվել եւ դուրս գալ փողոցներ, պայքարել բնապահպանական արդարության համար․ ով չի կարող փողոց դուրս գալ, թող ի պաշտպանություն Ամուլսարի դրոշ կախի։