Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:53
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Աշխարհ

Նախագահ Թրամփն աշխատանքից ազատել է խորհրդական Ջոն Բոլթոնին
Նախագահ Թրամփն աշխատանքից ազատել է խորհրդական Ջոն Բոլթոնին
11/09/2019 19:39




Պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձր տրամադրությամբ ակնարկում է: Բոլթոնին հեռացնելն իր համար անակնալ չէր: Լրատվամիջոցները շատ են հայտնել նրանց միջև թշնամության մասին: Պատճառը պատերազմներ հրահրելու Բոլթոնի կիրքն էր, նա նախագահ էր փոխում Վենեսուելայում, հորդորում էր պատերազմ սկսել Իրանի դեմ: Բնական է, որ գլխավոր դիվանագետին սա այդքան էլ դուր չէր գալիս:
Սա Էմանուել Մակրոնի ցանկությունն էր, նա մեծ յոթյակին հենց սրա համար էր հրավիրել Իրանի ԱԳ նախարարին: Բոլթոնի հեռացումից րոպեներ անց հաստատվեց. արդեն այս ամիս Թրամփը ՄԱԿ-ում կարող է հանդիպել Իրանի նախագահի հետ:
Թրամփը թվիթերում գրեց, որ Բոլթոնի շատ խորհուրդների հետ կտրականապես համաձայն չէր ու դրա համար է նրան ազատել: Բոլթոնն էլ պատասխանեց, որ այդ ինքն է ցանկացել հեռանալ, իսկ Թրամփը խնդրել է հարցը քննարկել հաջորդ օրը:
Բոլթոնը վերջին 20 տարում Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով առաջին խորհրդականն էր, որ այցելեց Հայաստան: Երևանում նա կոչ արեց հրաժարվել ռուսական զենքից ու գնել ամերիկյանը: Նրա ծայրահեղ հայացքներին մինչև երեկ Թրամփը կատակով էր արձագանքումª ասում էր, թե թույլ տալու դեպքում նա պատերազմ կսկսի ամբողջ աշխարհի հետ ու չկա այնպիսի պատերազմ, որը Բոլթոնին դուր չգա: Հիմա նրան դուր չի գա անփառունակ հեռացումը: