Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 03:47
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

Տնտեսություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու». Արման  Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու». Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
11/09/2019 18:00



Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանը չանցավ առանց Ամուլսարի վերաբերյալ հարցի։ Հարցը բարձրացրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - վարչապետին ուղղված հարցը ձևակերպեց Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ու հավելեց. «Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով  սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։

Այնուհետև անցնելով բուն թեմային, Փաշինյանն ասաց, որ իրականությունն այլ է և կրկնեց իր վերջին ուղիղ եթերում արտաբերած միտքը, թե վերջնական պատասխանը կարող է լինել Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքների հիման վրա։

«Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացյալ հարցերում հետևյալն է՝ Ամուլսարի որոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումը այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը ու առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը։ Չկա որևէ մեկը Հայաստանում, որը կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի և որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ ու չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական ու ազգային շահն է, որը եղել է առաջնահերթություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ որոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը և այդպես շարունակ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արման Բաբաջանյանն արձագանքելով վարչապետին, առաջարկեց իրավաքաղաքական գնահատական տալ «նախորդ ռեժիմի գործունեությանը» և հենց դրա շրջանակներում էլ «կարող է լուծվել «Լիդիանի» հարցը»։ Սակայն Փաշինյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը պետք է լինի իրավական։

«Ձեր նշած ռեժիմի տարիներին Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ձեր ասածով այն, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության տարիներին պետք է արմատախի՞լ անենք։ Ես նկատի ունեմ, օրինակ, նախկին իշխանության տարիներին բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք այդ թոշակները թոշակառուների ձեռքից հավաքե՞նք։ Խոսքը այն մասին է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Մեծ թվով քրեական գործեր են հարուցված, նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ մեղադրյալ են ներգրավված, դեռ շատերն էլ կներգրավվեն, բա գնահատականը պոզով պոչո՞վ է լինում», - հավելեց վարչապետը։

Նա հավելեց, որ այս պահին իրավական գործընթացներ են իրականացվում, ինչի արդյունքում Հայաստանին հասցված վնասը փուլ առ փուլ կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի։

«Դա պետք է լինի իրավական գործընթաց, եթե մենք չենք ուզում հռչակել, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան էլ պետություն չէ։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին հռչակել, որ ՀՀ-ն պետություն չէ։ ՀՀ-ն պետություն է, ինքնիշխան, ժողովրդավարական սոցիալական պետություն է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Թող բոլորը իրենց ականջներին օղ անեն», - հայտարարեց կառավարության ղեկավարը։