Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/12/2019 06:02
Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) | Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան | Քիչ լցնում են, շատ գումար պահանջում․ թանկացումնե՞ր թե՞ խորամանկություններ․ վարորդները դժգոհում են | Չընդունելով պատժվում են․ երեք դատավոր ենթարկվել են կարգահապական պատասխանատվության | «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են․168․am | Թուրքմենստանի նախագահն անձամբ է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մարզումը | Ռանչպարում ջրատարի ջուրը տարօրինակ գունավորում է ստացել | Հայտնի է Երևանում 3 պատանիներին դանակահարածի ինքնությունը.Դեպքը տեղի է ունեցել Ոսկու շուկայի մոտ |

Life

Երեւանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են
Երեւանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են
11/09/2019 17:54

Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Վերջինիս խոսքով՝ վիրահատությունն անցել է լավ։

Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:

Հիշեցնենք, որ փոքրիկը երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի եւ մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: