Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:17
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Տնտեսություն

Ո՞ր դեպքում է հնարավոր նոր ՇՄԱԳ իրականացնել. Մեկնաբանում է Էրիկ Գրիգորյանը
Ո՞ր դեպքում է հնարավոր նոր ՇՄԱԳ իրականացնել. Մեկնաբանում է Էրիկ Գրիգորյանը
11/09/2019 17:45




Օրենքը նշում է որոշակի կետեր, որոնց դեպքում ՇՄԱԳ-ի եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հեռանկարին:

Նրա խոսքով, ուժը կորցրած ճանաչելու հիմքերից հետո նշվում են եւս գործողություններ՝ տեսչական  մարմնի ստուգումներ» «Այդ ստուգումների ընթացքում եթե կան խախտումներ, որոնք հնարավոր է՝ փոփոխություն անել կամ շտկել, ապա այդ ուղղումներն է արվում: Եթե նախագծի փոփոխությունների հարց է, ապա այդ փոփոխությունները պետք է նոր ՇՄԱԳ-ի անցնեն, իսկ եթե ուղղումների ժամանակ է տրվել, բայց թերությունները չեն ուղղվել, այդ դեպքում արդեն նոր ՇՄԱԳ-ի գործընթաց է լինում: ՇՄԱԳ-ը իրականացնում է նախաձեռնողը, ոչ թե պետությունը:

Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված, այլ գործընթացը, որը ենթադրում է նոր ՇՄԱԳ, դա անցնում է փորձաքննական ՊՈԱԿ-ի կամ տեսչական մարմնի միջոցով:

 Տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է, բայց չի ունեցել այնքան տեղեկատվություն, որքան ունի հիմա: Դա եւ «Էլարդի» եզրակացությունն է, եւ այն բոլոր հետազոտություններն ու տվյալները, որոնք մենք հավաքագրել ենք»:

Հարցին, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, հանքը չի՞ շահագործվի, նախարարը պատասխանեց. «Օրենքով այսպես է. եթե կան խախտումներ, տրվում է ժամանակ դրանք շտկելու համար: Եթե այդ խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, ապա դա ենթադրում է նոր ՇՄԱԳ: Եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որոնք հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ուժը կորցրած է ճանաչվում ՇՄԱԳ-ը:

Կա նաեւ կետ, որը վերաբերում է նախագծում փոփոխություններ կատարելուն եւ լիազոր մարմնին չտեղեկացնելուն: Դա նույնպես հիմք է, որի շրջանակներում հնարավոր է ուժը կորցրած ճանաչվի ՇՄԱԳ-ը: Հիմա մեզ մոտ կան նոր տվյալներ, որ որոշ փոփոխություններ է արել «Լիդիանը» բայց այդ մասին տեղեկություններ չեն եղել:

Դրանից հետո մենք դիմել ենք ԱԻՆ-ին եւ հարցրել, թե արդյոք այն տվյալները, որ տրամադրվել են, ճիշտ են: ԱԻՆ-նն ասել է՝ ոչ: Նաեւ դիմել ենք, օրինակ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի՝ ջրերի հետ կապված, կրկին իրենց կողմից եղել է փաստաթուղթ, որ այդ տվյալները ճիշտ չեն: Նույնիսկ «Լիդանի» 2017-2018 թթ փաստաթղթերում կա, որ իրենք վերանայել են թվերը»:

Նա նաեւ հավելեց. «Մյուս կողմից քննչական մարմինը եւս պետք է ստուգումներ իրականացնի՝ պարզելու, թե արդյոք այդ թվերի փոփոխությունը դիտավորություն է, թե ոչ: Օրինակ, «Լիդիանը» քամու արագությունը դիտավորյալ նվազեցրել է, թե ոչ:

Մենք տվել ենք, որ այս-այս կետերի վերաբերյալ պետք է ստուգումներ արվեն: Այդ ստուգումներից հետո պարզ կլինի, թե ինչ շարունակություն կունենա»: