Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 08:18
Հալեպում ականապատ մեքենա է պայթեցվել. կա 7 զոհ, 2 տասնյակ վիրավոր | Բարաք Օբամա․ Կոբի Բրայանտը լեգենդ էր եւ նոր էր սկսում բացել կյանքի երկրորդ հատվածը | Մեսի․ Մեզ լքեց իսկական հանճարը | Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր | Շեր․ Ամբողջ Ամերիկան կզգա Բրայանտի կորուստը | Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 9 մարդ | hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան |

Հայաստան

Կառավարությունն ավելի քան 35 միլիոն է նախատեսել Անկախության հռչակման 28-րդ տարեդարձը նշելու համար
Կառավարությունն ավելի քան 35 միլիոն է նախատեսել Անկախության հռչակման 28-րդ տարեդարձը նշելու համար
11/09/2019 17:09

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար կհատկացնի Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով։

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 35 միլիոն 950 հազար դրամ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի Անկախության տոնակատարություններն այս տարի նշվելու են Գյումրիում։

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում»,-հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում: