Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 11:11
«Շուտով կհանգուցալուծվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին | Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» | Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին | Կհանգուցալուծվի շուտով. Փաշինյանը՝ ՍԴ շուրջ իրավիճակի մասին | «Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են | Ես կսերժացնեմ քեզ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին | «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին | Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ |

Ռազմական

Առեղծվածային դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին՝ կերծվածքներով
Առեղծվածային դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դին՝ կերծվածքներով
11/09/2019 16:18

Շիրակի մարզում, սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ժամանել է նաեւ դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր: