Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/02/2020 09:32
Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար կա | Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին | Անհիմն մեղադրանք է, վատնում, իմ համոզմամբ, գոյություն չունի. Բարսեղ Բեգլարյանի փաստաբան | Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել | Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը պաշտոնանկ կարվի | Դեռ ժամանակ կա. ՍԴ դատավոր Թոխյանը՝ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու մասին | «Վարդագույն քաղաք Երևան»․ Ryanair-ը Երևանի մասին հոդված է հրապարակել | Հայաստանում երեխա են վաճառել |

Իրավունք

«27 օր էնտեղ քեֆ եք արել, ինչու՞ չեք հիշում». սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին
«27 օր էնտեղ քեֆ եք արել, ինչու՞ չեք հիշում». սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին
11/09/2019 13:41

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց գործով վկա, մայր գործից անջատված մասով քննվող գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը: Նա դատարանում հայտարարեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հրաժարվում է ցուցմունք տալ, հրաժարվում է հարցերի պատասխանել:

Մեղադրող դատախազը վկային պարզաբանեց, որ իրեն դատարան հրավիրելու համար հիմք է հանդիսացել ամբաստանյալ Պավել Մանուկյանի՝ դատական նիստերից մեկի ընթացքում հնչեցրած հայտարարությունը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, դատարանում ցուցմունք էր տվել, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանին պատահական կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը և դրան ականատես է եղել Արմեն Լամբարյանը: Վերջինս հայտարարեց, որ մեկնաբանություն չի տալիս։

Պավել Մանուկյանը, դիմելով Արմեն Լամբարյանին, հարցերեց, արդյոք նա իրեն համարում է «Սասնա ծուռ», ինչին վկան հարցով արձագանքեց.

«Իսկ դու՞»։

Ամբաստանյալը միայն ասաց, որ Արմեն Բիլյանը սպանության վայրում չի եղել, առանց այլ մանրամասներ հայտնելու։

Վկան հրաժարվեց պատասխանել նաև սպանված Գագիկ Մկրտչյանի այրու՝ Հասմիկ Ոսկանյանի հարցերին։

Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը Լամբարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է սպանել իր ամուսնուն, սակայն Լամբարյանը հայտարարեց, որ այդ  սենյակում շատ ոստիկաններ են եղել և ինքը չի հիշում։

«Ինչու չե՞ք հիշում, 27 օր էնտեղ քեֆ եք արել, խոսքն իմ ամուսնու կյանքի մասին է, և ես ուզում եմ իմանալ, թե ով է մեղավոր նրա մահվան համար։ Դուք եկել եք էստեղ Արմեն Բիլյանին եք պաշտպանում,  չեք ուզում պատասխանել հարցերին, որ մեր խիղճն էլ հանգիստ լինի»,–վրդովված հայտարարեց տուժողի այրին։

 Դատարանի հարցին թե  ու՞մ ուղղեն հարցերը, որ պատասխան ստանան, վկան պատասխանեց.

«Գասպարյան Վովային, Սերժ Սարգսյանին, իրենք հստակ գիտեն ոնց ա եղել»։

Ի դեպ՝ վկայի հարցաքննության ընթացքում Գագիկ Մկրտչյանի սսպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը վեր կացավ և լքեց դատարանի դահլիճը, նա չցանկացավ լսել Լամբարյանին:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: