Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 06:31
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Քաղաքականություն

ԷԼ ԱՆՊԱՏԻՎ, ԱՆԿԱՐԳ ԽՈՍՔԵՐ, ԷԼ ՀԵՐ ՈՒ ՄԵ՛Ր․․․
ԷԼ ԱՆՊԱՏԻՎ, ԱՆԿԱՐԳ ԽՈՍՔԵՐ, ԷԼ ՀԵՐ ՈՒ ՄԵ՛Ր․․․
11/09/2019 00:21

Երեվանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը մեզ տարավ հեքիաթի ժանր․ «Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման մեկ տարին»: Նման չի՞ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթին․
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:  
Եթե փորձենք թումանյանական շքեղ լեզուն պահպանել  արձակի մեջ, այսպիսի բան է եղել․

«Ժամանակով Նիկոլը վարչապետ էր, ժողովուրդն էլ նոր քաղաքապետ կուզեր,  միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի, Տարոն անունով մի քաղաքապետ կար։ Վերջը հանին էդ Տարոնին, քաղաքապետ դրին  դուխով Հայկոյին։ Հայկոն ասաց՝ միամիտ մընացե՜ք ամեն բան կանեմ»։

Անցավ տարին, ու երբ եկան ու հարցրին՝  ու՞ր է Հայկոն, արածը ո՞րն է․

 

Հայկոն եկավ քուրքը հագին,
Լրագրող տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Լրագրողի վըրա թընդաց.

Էլի՞ աղբը... վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

«Մի ամբողջ տարի մարդիկ «դադարգյուն են եղել»՝ աղբը հա աղբը՝ Հայկոն ու՞ր է, փափախս ու՞ր է․․․», նույն պատասխանը՝ հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
ցըրցամ տըվել, թե որ կարեմ: Վերջը ափերից մարդիկ  դուրս են գալիս՝ քաղաքապետ ենք ընտրել, մի գործ արա, թե չէ էսօր էգուց կանիմ, համ ասում ես, համ չես անում, համ խոսում ես, վրես գոռում, հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ, քանի», ախպեր, գնամ ու գամ․․․»։

Հեքիաթի վերջը գիտեք ու գիտեք նաև, թե Հայկոն ինչ մեծ պլաններից ու իրականացվելիք ծրագրերի մասին էր այսօր խոսում, երկրորդ տարին թե դիմանա, հավանաբար կսկսվի հեքիաթի երկրորդ մասը․

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանը հասավ դիվանբաշուն:   

hraparak.am