Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 12:12
Ո՞վ է ասում, որ ինչ-որ բան պլանավորվել կամ չեղարկվել է. Տոնոյանը՝ վարչապետի և իր՝ Արցախ այցի մասին | Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը | «Այնտեղ բովանդակություն չկա ուղղակի». Ավինյանը՝ Վանեցյանի եւ իշխանությունների հեռակա բանավեճերի մասին | Ես հեղաշրջում բառը չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյանը հերքեց իր իսկ խոսքերը | «Արան այնքան հաճելի մարդ էր». միլիարդատիրուհի Քայլի Ջեները պատմել է Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի հայազգի օդաչուի մասին (լուսանկարներ) | «ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան | Արարատ գյուղում «ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է | Հավատացեք՝ դրանք բավականին լուրջ զենքեր են. Արամ Սարգսյանը՝ նոր գնված սպառազինությունների մասին |

Արցախ

Շուշիում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ)
Շուշիում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ)
10/09/2019 23:26



Ռուբեն Մխիթարյանը հանձն է առել զբաղվել , Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում Ապրիլյան պատերազմում  անմահացած հերոսների երեխաների, քույրերի, եղբայրների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ապրիլը մեզ ծանոթացրեց ու ընկերացրեց, սեպտեմբերն էլ հարազատ է դարձնելու:

Հանձն եմ առել զբաղվելու Սուրբ Մկրտության այս կարևոր արարողության կազմակերպման հարցերով:
Սեպտեմբերի 15-ին, Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում, ժ.13:00-ին, ապրիլյան քառօրյայի մասնակիցների քավորությամբ տեղի կունենա մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվելու են ապրիլում անմահացած հերոսների երեխաները, քույրերը, եղբայրներն ու հերոսների անունները կրող հարազատները: Թող Աստծո ձեռքը անպակաս լինի հայ զինվորների, սպաների և իրենց հարազատների գլխից: Առաջ Աստված: Ամեն ինչ լավ է լինելու, ձեր ցավը տանեմ:
Շնորհակալ եմ ընկերներիս, դարձյալ կողքիս լինելու համար»,-գրել է նա:

Կից նա ներկայացրել է այս տեսանյութը: