Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 10:35
«Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին | Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ | ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ | Բանակի օրվան ընդառաջ պարգեվատրումներ նախագահականում. ՈւՂԻՂ | Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ ուղիղ | «Դատապարտեցինք և հորդորեցինք պարոն Հարթենյանին հրաժարվել մանդատից». ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար | «Փաշինյանը քուչի պացանի բառապաշարով է խոսում». Շարմազանով | Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան |

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը Հռոմում (Live)
Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը Հռոմում (Live)
10/09/2019 15:34


Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալից» վարձակալությամբ «Ռոմա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում մրցելույթներից հետո վերադարձել է Հռոմ:

Իտալական ակումբը հրավիրել է ասուլիս հայ ֆուտբոլիստի եւ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիի մասնակցությամբ:

«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ռոմա»: Հանդիպել եմ նոր թիմակիցներիս հետ, հրաշալի մթնոլորտ էր: Հավաքականների հանդիպումներն  արդեն ավարտվել են, պետք է կենտրոնանանք ակումբային աշխատանքի վրա: Քննադատությունից չեմ վախենում: Այստեղ, որպեսզի օգնեմ «Ռոմային» նվաճել նոր տիտղոսներ:

«Ռոմա» տեղափոխությունը տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Գործակալի հետ բանակցությունների չեմ մասնակցել

Հույս ունեմ, արդեն հաջորդ անգամ հարցերին կպատասխանեմ իտալերեն»,- նշեց Մխիթարյանը:

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: