Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:05
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Մշակույթ

Երվանդ Երզնկյանը, Ֆորշը, Վահան Արծրունին  Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումներին (Ֆոտոշարք)
Երվանդ Երզնկյանը, Ֆորշը, Վահան Արծրունին Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումներին (Ֆոտոշարք)
10/09/2019 14:55

Այս տարի առաջին անգամ Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի տոնը:
Մոսկվայի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 7-ին Երևանի «Դոմ
Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային
կենտրոնի սաների գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով, որի ժամանակ ելույթ



ունեցան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի
հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, ալտիս Մաքսիմ
Նովիկովը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը և այլ սիրված
երաժիշտներ:



Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ
Քոչարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերիվարչության պետ Դավիթ
Գևորգյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն
Վահրամ Կարապետյան ԵՏՄ միջազգային համագործակցության բարձր հանձնակատար – ԵՏՄ գլխավոր
քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում Բենինի Հանրապետության նախկին դեսպան Անիսեթ
Գաբրիել Կոչոֆան:


Սեպտեմբերի 8-ին Հյուսիսային պողոտայում երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար
կազմակերպվել էին համերգ՝ մանկապատանեկան խմբերի մասնակցությամբ, փողային նվագախմբի
փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, զինվորական վրանային ճաշ,
հյուրասիրություններ: Տոնական ծրագիրն ավարտվեց Հայաստանում Ռուսական Բուհերի Ուսանողների
Ասոցիացիայի ֆլեշմոբով և համերգային ծրագրով ` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում
ստեղծագործական խմբերի համերգային ծրագրով:
Երեկոյան Ազնավուրի հրապարակում կայացավ համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ
վաստակավոր արտիստ Ֆորշը և «Ռե Մինոր» բենդը, ալտիստ Մաքսիմ Նովիկովը, «Բելի Օրյոլ» խմբի
նախկին վոկալիստ Ալեքսանդր Յագյան, Սոնա Շահգելդյանը և «Ապրել խաղաղ» նախագծի երեխաները: