Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 01:51
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ղալումյանին ուղիղ ասվել է՝ կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ. մանրամասներ
«Հրապարակ». Ղալումյանին ուղիղ ասվել է՝ կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ. մանրամասներ
10/09/2019 09:15

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։

Ղալումյանին, ում նկատմամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել, ուղիղ ասվել է` կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ։

Բանն այն է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանությունը տեսնում է Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին` «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը։

«Վարդան Ղալումյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ իրեն ճնշել կամ պարտադրել հնարավոր չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Իսկապես՝ հրաժարականից մի քանի օր առաջ նախկին քաղաքապետը մտերիմներին ասել է, որ կրկին առաջադրելու է թեկնածությունը, հրաժարական չի տալու։ «Ես չեմ լսել, բայց ինքը դեռ չի մեկնաբանել իր հրաժարականը, գուցե սպասեք»։

Իսկ պարտադրելու, ճնշելու փորձեր եղե՞լ են։ «Մենք՝ ճնշե՞լ, մենք արյունակցական կապեր ունենք, ազգակցականներ ենք, ո՞նց կճնշեինք»։

Քաղաքականության մեջ, այն էլ՝ նոր Հայաստանում, արյունակցական կապեր կա՞ն։ «Կա։ Մեզ մոտ ավելի խիստ, ավելի ընդգծված ու ավելի շատ բաներից վեր է»։ Կարո՞ղ է այդ կապերի արդյունքում, օրինակ, «ջրվի» նրա դեմ մեղադրանքը, կամ աջակցեք, որ նորից քաղաքապետ դառնա։ Ղալումյանը նախ ասաց, որ նախկին քաղաքապետը նման որոշում չունի, ապա խմբագրեց իրեն. «Ես ուզում եմ արյունակցական ու բարեկամական կապերը թողնենք անցյալում, նոր Հայաստանում այդ կապերը քաղաքականության մեջ առաջ շարժվելու հարցում պետք է թողնել»։ Փաստորեն, «թողել» եք ու ասել՝ հեռացիր։ «Ոչինչ չեմ ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում