Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:44
ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՐԹՈՒՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՉՈՒՄ․ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՊԵՏԻՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ | Not Today. Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին | Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սեուլում | «ՄԵՆԱԿ ՉԵՄ» ՖԻԼՄՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՍՏԱՑԵԼ | Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ |

Ռազմական

ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, հարուցված է քրեական գործ. մանրամասներ «Օրսիս»-ի չկայացած մրցույթի պայմաններից
ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, հարուցված է քրեական գործ. մանրամասներ «Օրսիս»-ի չկայացած մրցույթի պայմաններից
09/09/2019 13:52

Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում հաղթող ճանաչված և ապա մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև հարուցվել է քրեական գործ: 

 

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

Օգոստոսի վերջին ռուսական «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ում քրեական գործ է հարուցվել զենքի գնման պայմանագրի չեղարկման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։ Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ մրցույթը կասեցվել է առանց պատճառաբանության։ Ինչից հետո «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ռազմամթերքի մատակարարման մրցույթի ձախողման համար դիմել է Ազգային անվտանգության ծառայություն։

Ռուսական «Օրսիս» ընկերության ՊՆ ներկայացված զենքի գնման մրցույթի կասեցման վերաբերյալ դիմել ենք նախարարություն՝ խնդրելով մանրամասներ հաղորդել մրցույթի տապալման վերաբերյալ: Հարցրել էինք, թե ի՞նչ հիմքով է նախարարությունը չեղարկել զենքի մատակարարման մրցույթը, մրցույթի պայմանները, և արդյոք հաղթող ճանաչված ընկերության ընտրության հարցում ընթանո՞ւմ է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով ծառայողական քննություն, կամ կա՞ հարուցված քրեական գործ։

ՊՆ-ն մրցույթի մասին որոշ մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով, որ մրցույթը ոչ թե չեղարկվել է, այլ չի կայացել։

 

Մրցույթի չկայանալու պատճառները՝ ըստ ՊՆ-ի

Մրցույթի գնման 1-ին չափաբաժնին հայտ է ներկայացրել ռուսական ընկերության ՀՀ ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերությունը ՀՀ ոչ ռեզիդենտ «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ համատեղ ( ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած կազմակերպությունները,  ոչ ռեզիդենտ` օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները):

ՊՆ-ից հայտնել են, որ տվյալ չափաբաժնի մասով (գնման առարկան պետական գաղտնիք համարվող տեղեկություն է, հեղ.) այլ մասնակիցներից հայտեր չեն եղել:

«Գնումների մասին» օրենքով սահմանված են գնումներին մասնակցելու որակավորման չափանիշները: ՊՆ պատասխանում նշված է, որ մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող՝ մասնագիտական գործունեության համապատասխանություն՝ պայմանագրով նախատեսված գործունեությանը:

  1. Մասնագիտական փորձառություն
  2. Տեխնիկական միջոցներ
  3. Ֆինանսական միջոցներ
  4. Աշխատանքային ռեսուրսներ

ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ գնումների որակավորման չափանիշները գնահատելու պայմանները սահմանված են Կառավարության թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգով, որով էլ մասնագիտական փորձառություն չափանիշն է սահմանվում:

Մասնագիտական փորձառությունը գնահատվում է հետևյալ կերպ՝

1)Հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը գնահատվում է նմանատիպ, եթե դրա շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից։

2) Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես այս կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը:

3) Եթե գնման առարկայի նախահաշվային գինը տվյալ ընթացակարգի շրջանակում չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը կամ գնման առարկա է հանդիսանում անշարժ գույքը կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է այս կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները չեն սահմանվում հրավերով, և մասնակիցը հայտով ներկայացնում է միայն հայտարարություն համանման (նմանատիպ) պայմանագրի կատարման փորձառություն ունենալու մասին.

4) Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է այս կետով նախատեսված պահանջները:

Պահանջներ ներկայացված են նաև համատեղ գործունեության կարգով՝ կոնսորցիումով մրցույթին մասնակցելու համար:

Մասնակիցները կարող են գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,

բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին,

գ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը:

«Վերոհիշյալ կարգավորումները նախատեսվել են նաև խնդրո առարկա հանդիսացող գնման ընթացակարգի հրավերում»,- ասված է ՊՆ պատասխանում:

Ըստ ՊՆի՝ նշված ընթացակարգի գնահատման արդյունքում 1-ին չափաբաժնում 1-ին տեղը զբաղեցրել է  «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն, ինչից հետո գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է 3 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթային եղանակով ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը:

«Ընդ որում՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի ներկայացված հայտով կոնսորցիումի պայմանագրով նախատեսվել է, որ մասնագիտական փորձառության չափանիշին համապատասխանությունը ներկայացվելու է «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի կողմից: Սահմանված ժամկետում մասնակցի կողմից ներկայացվել են փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մասնակցի՝ որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ (փաստաթղթերը ներկայացված են թերի), մասնավորապես՝ ներկայացված նմանատիպ հանդիսացող պայմանագրերի՝ 

  • Մի մասը ներկայացվել է ոչ ամբողջական, ինչի արդյունքում գնահատող հանձնաժողովը հնարավորություն չունի գնահատելու մասնագիտական փորձառության համապատասխանությունը հրավերի պահանջներին(պայմանագրերում բացակայում են պայմանագրերի դրույթները և կողմերի վավերացումները՝ կնիքները, ստորագրությունները):
  • Մի մասով բացակայում են հրավերով պահանջվող հաշիվ-ապրանքագրերը և հանձնման-ընդունման արձանագրությունները կամ տվյալ պայմանագրերի կատարումն ընդունած կողմերի գրավոր հավաստման բնօրինակից արտատպված տարբերակները:
  • Մի մասում էլ հնարավոր չէ տարանջատել նմանատիպ հանդիսացող ապրանքների գները»,- ասված է ՊՆ պատասխանում:

Նախարարության գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և առաջարկել մասնակցին մինչ կասեցման ժամկետի ավարտը շտկել նշված անհամապատասխանությունները:

«Սահմանված ժամկետում մասնակցի կողմից ներկայացվել են անհամապատասխանությունների շտկված տարբերակները, որոնց ուսումնասիրության արդյունքում գնահատող հանձնաժողովը պարզել է, որ դրանցում կրկին առկա են նմանատիպ անհամապատասխանություններ: Հանձնաժողովը մասնագիտական փորձառության չափորոշիչի մասով «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հայտը գնահատել է հրավերի պահանջներին անհամապատասխան և մերժել վերջինիս հայտը: Արդյունքում հաշվի առնելով, որ նշված մասնակիցը այդ ընթացակարգի միակ մասնակիցն էր, գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած»,- մանրամասնել են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, իր անունը չհրապարակելու պայմանով, հայտնեց, որ ընկերությունը փորձել է այդ պայմանագրի շրջանակում որսորդական նշանակության զինատեսակները տրամադրել ՊՆ-ին որպես մարտական նշանակության զինատեսակներ, որոնք, բնականաբար, թե՛ որակապես, թե՛ ինքնարժեքով տարբերվում են:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ռուսական «Օրսիս» ընկերությունը զենքի պայմանագրի մրցույթում հաղթող է ճանաչվել այս տարի՝ մայիսին: «Օրսիսը», ըստ ռուսական մամուլի հրապարակումների, մի քանի տարի շարունակ Հայաստանին զենք է մատակարարել:

Ըստ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետաքննության՝ ռուսական այս ընկերությունը կապված է ՌԴ նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ընտանիքի հետ: