Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/11/2019 02:25
«Ես հպարտանում եմ նրանով». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քայլի Ջեներին՝ Kylie Cosmetics-ի 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու առթիվ (տեսանյութ) | ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան | Մեղադրանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. ի՞նչ է կատարվում | Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ «Սասնա ծռերի»՝ Ս.Սարգսյանի նոր առանձնատան վերաբերյալ հայտարարությանը | 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է արտագաղթի 90 տոկոս նվազում. Հրանտ Բագրատյան | Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան | Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ | Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ |

Տարածաշրջան

Վրաստանում ցուցարարները տասնյակ ոչխարների են բերել կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Վրաստանում ցուցարարները տասնյակ ոչխարների են բերել կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
09/09/2019 11:08

Վրաստանում Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ նոր կառավարության հաստատմանը դեմ քաղաքացիները տասնյակ ոչխարների են բերել խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիում:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ցուցարարները երկրի «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորներին համեմատել են ոչխարների հետ: Կենդանիներին նրանք բերել են խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի ցույց տան, որ իշխող կուսակցության քաղաքական գործիչները նույնքան հնազանդ են, որքան և չորսոտանիները:

«Ոչխարները կենդանիներ են, որոնք դիմադրության զգացմունք չունեն և գնում են այնտեղ, ուր իրենց կանչում է հովիվը»,- ասել է ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հանձնել երկրի ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ կազմավորված կառավարությանը: