Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 20:43
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Արցախ

«Սիրելի ստեփանակերտցիներ, ընդունում եւ հարգում եմ ձեր ընտրությունը». Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու
«Սիրելի ստեփանակերտցիներ, ընդունում եւ հարգում եմ ձեր ընտրությունը». Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու
09/09/2019 11:00

Սիրելի ստեփանակերտցիներ, ես ընդունում և հարգում եմ Ձեր ընտրությունը. շնորհավորում եմ հաղթողին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է նախօրեին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Գրիգորի Սահակյանը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր էջում գրել է. «Ստեփանակերտում հաղթել է Դավիթ Սարգսյանը, երկրորդ տեղում է Գրիգորի Սահակյանը, երրորդում՝ Արեգ Ավագյանը, չորրորդում՝ Արմեն Հակոբյանը և վերջին տեղում Արայիկ Ավանեսյանը: Այս ընտրությունների հայտնությունը Գրիգորի Սահակյանն էր, մեր բանակի լավագույն հրամանատարներից մեկը, որը բանակից զորացրվեց ընտրություններին առաջադրվելուց անմիջապես առաջ և տեխնիկապես քիչ ժամանակ ունեցավ ընտրություններին պատրաստվելու համար:

Կարծում եմ՝ նրա շանսերն ավելի բարձր կլինեին, եթե չկրկներ մեր զինվորականներին հատուկ քաղաքական սխալները: Ստեփանակերտում բնակչության գրեթե կեսը չի մասնակցել ընտրությանը, իսկ սա նշանակում է, որ մեծ ապատիա ու անվստահություն կա: Իսկ Գրիգորի Սահակյանի հաղթանակը հնարավոր կլիներ միայն մեծ մասնակցության դեպքում:

Ինչևէ, Ստեփանակերտում ունեինք ուժեղ մրցակցային ընտրություններ, ունենք նորընտիր քաղաքապետ և ավագանի: Այս պարագայում կարևոր է, որպեսզի ակտիվ աշխատող ավագանի ունենանք, քանզի քաղաքային իշխանության վերահսկողությունը կարևոր հարց է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ: