Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:30
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Կրթություն

Կրճատում են, որ իրենց ծանոթներին նշանակեն. Ագրարային համալսարանի գործավարը՝ կրճատումների մասին
Կրճատում են, որ իրենց ծանոթներին նշանակեն. Ագրարային համալսարանի գործավարը՝ կրճատումների մասին
07/09/2019 12:56

Ագրարային համալսարանում կրճատումների տեսքով իրենց բարեկամներին են տեղավորում աշխատանքի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի գործավար Գոհար Ղազարյանը, ում ևս կրճատել են:

«Անձամբ ինձ կրճատել են: Ճիշտ է, տեղյակ են պահել, ժամանակն ասել են, բայց պատճառաբանում են, որ կառուցվածքային փոփոխություններ են: Այդպես չէ, ուղղակի հեռացնում են աշխատանքից, որ փոխարենը ուրիշ մարդկանց ընդունեն»,-նշեց Ղազարյանը:

Ղազարյանը նշեց, որ մոտավորապես 100 աշխատակից է հեռացվել ու նրանց փոխարեն քիչ-քիչ ուրիշների են ընդունում:

 

«Արդեն մեկ տարի է, ինչ համալսարանի ռեկտորը Վարդան Ուռուտյանն է և կրճատումները հունվարից սկսած մինչև հիմա շարունակվում են: Ես դիմել եմ ԿԳ փոխնախարարին, ասացին՝ ոչինչ անել չեն կարող, դատարան դիմեք: Դատարան տալու խնդիր չկա, ինքս ռեկտորի հետ զրուցել եմ, ասում է՝ կրճատում ենք անում, որ մյուսների աշխատավարձը բարձրացնենք կամ պատճառաբանում են, որ տարիքային խնդիր է: Չկա նման բան, կրճատում են, որ բնականաբար իրենց ծանոթներին նշանակեն: Կոնկրետ իմ փոխարեն իր ընկերոջ կնոջն է բերել, հրաժարվում են խոստովանել, բայց այդպես է»,-ասաց նա:

Ղազարյանը 64 տարեկան է, բայց իր խոսքով՝ Հայաստանում իրենից մեծերն են աշխատում ու նման խնդիր չի առաջանում: Արդեն երեք տարի է, որ իրենց քոլեջը միացել է Ագրարային համալսարանին, բայց ասում է՝ նախկին ռեկտորի ժամանակ նման փոփոխություններ չեն եղել և կարիքն էլ չի զգացվել:

«Ռեկտորն ասում է՝ ինձ պետք չի գործավար: Ում ընդունել է, այլ հաստիք է գրել, բայց իմ աշխատանքն է անում: Հենց իր ընկերոջ կինը՝ Կարինե Զաքարյանը: Անուններով կարող եմ ասել, որ չհերքեն»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ խնդրին լուծում չի տրվում և որոշ ազատված դասախոսներ ևս բողոքելու են, քանի որ առանց զգուշացնելու են հեռացվել: