Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/01/2020 08:58
«Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու | «Հրապարակ». «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում | Lurer.com «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ». Արման Բաբաջանյանը սպառնացել է քաղաքացուն | Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել | Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել | Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին | ԱԺ հայտարարություններ. ուղիղ հեռարձակում | Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ |

Ռազմական

«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի որդին ծառայում է «փափուկ» զորամասում. ՊՆ-ում բուռն քննարկումներ են
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի որդին ծառայում է «փափուկ» զորամասում. ՊՆ-ում բուռն քննարկումներ են
05/09/2019 11:33

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունում լայնորեն քննարկվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարցը:

Բանն այն է, որ նրան տեղափոխել են ծառայության ոչ ավել ոչ պակաս ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկը:

Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է այնպիսի զորամասում, որը սահմանամերձ չէ, բավական «փափուկ» տեղ է համարվում, եւ այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:

Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են Արցախում՝ վտանգելով իրենց կյանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում