Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 11:12
«Շուտով կհանգուցալուծվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին | Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» | Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա. Ալեն Սիմոնյանը պատմել է Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին | Կհանգուցալուծվի շուտով. Փաշինյանը՝ ՍԴ շուրջ իրավիճակի մասին | «Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են | Ես կսերժացնեմ քեզ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին | «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին | Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ |

ՏՏ

Firefox-ի նոր տարբերակը կպաշտպանի ինտերնետ-գաղտնալսումներից եւ թաքնված մայնինգից
Firefox-ի նոր տարբերակը կպաշտպանի ինտերնետ-գաղտնալսումներից եւ թաքնված մայնինգից
05/09/2019 01:27

Mozilla կազմակերպությունը թողարկել է Firefox-ի առաջին տարբերակը, որում ներկառուցված է ինտերնետ-ակտիվության լրտեսումից պաշտպանող սարք։ Enhanced Tracking Protection (ETP) հակատրեքինգային համակարգը, որն առկա է բրաուզերի 69-րդ տարբերակում, պաշտպանում է ինչպես անցանկալի cookie-ֆայլերից, այնպես էլ կրիպտոարժույթների թաքնված մայնինգից, հայտնում է «Վեստի»-ն։

Ինտերնետային գաղտնալսող սարքերի ցանկերը ETP-ին տրամադրում է Disconnect.me ծառայությունը։ Սեղմելով հասցեի տողի մոտ վահանով նշանը՝ կարելի է նայել, թե ինչն է արգելափակված։ Firefox 69-ը հասանելի է Windows-ում, Apple-ի համակարգիչներում, Linux եւ Android սարքերում։

Նախկինում ETP-ն կարող էր աշխատել միայն ինկոգնիտո ռեժիմում։ Այս տարվա հունիսից համակարգն ինքնաբերաբար ակտիվանում է Firefox-ն առաջին անգամ ներբեռնող օգտատերերի մոտ։

Firefox-ի նոր տարբերակը նաեւ պաշտպանում է թվային մատնահետքերի հավաքումից (ֆինգերպրինտինգ)։ Այդ յուրատեսակ հետքերը մնում են վեբ-սեանսների ընթացքում, եւ դրանցով մարքեթինգային ու գովազդային ընկերությունները կարող են նույնականացնել մարդուն եւ վերլուծել նրա վարքագիծը։ Google-ում, օրինակ, այդ մոտեցումը ոչ ճիշտ են համարում՝ պնդելով, որ կույր արգելափակումը կարող է առաջացնել անկանխատեսելի հանգամանքներ եւ խախտել կայքի գործունեությունը, իսկ դրա ստեղծողներին՝ զրկել աշխատավարձից։ Ըստ որոնման համակարգի, որոշակի տվյալների հավաքագրումը պետք է թույլատրվի, սակայն չափավոր ծավալներով։

Բացի այդ Firefox 69-ը ունի նաեւ այլ բարելավումներ, մասնավորապես՝ ցանկացած տեսանյութի ավտոմատ միացումն արգելափակելու հնարավորություն։ Նոր Windows համակարգիչներում բրաուզերի այս տարբերակը ավելի արագ է աշխատում։