Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:06
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Առողջապահություն

Ծիծաղելի է եւ միեւնույն ժամանակ ցավալի․ «Ժողովուրդ» օրաթերթն արձագանքում է Արսեն Թորոսյանի մեղադրանքին
Ծիծաղելի է եւ միեւնույն ժամանակ ցավալի․ «Ժողովուրդ» օրաթերթն արձագանքում է Արսեն Թորոսյանի մեղադրանքին
04/09/2019 01:11

Ծիծաղելի է եւ միեւնույն ժամանակ ցավալի, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոլորտում առկա խնդիրները լուծելու փոխարեն հրապարակավ հայտարարում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր դեմ արշավ է սկսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը՝ արձագանքելով նախարար Թորոսյանի մեղադրանքին, թե իր դեմ սկսված արշավը հիմնականում իրականացվել է «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով։

«Լավ կլինի, որ նախարարը իր ոլորտում առկա բացերը լրացնի, ձախողումներին լուծում տա, ոչ թե լրատվամիջոցի քննադատությունները եւ լրատվամիջոցին քաղաքացիների կողմից հնչեցված զանգերը որակի իր դեմ արշավ։ Լինի առողջապահության նախարարը, իրավապահ համակարգը, որեւէ գերատեսչության ղեկավար, որը իր ոլորտում թույլ կտա ձախողում, իր ոլորտում առկա խնդիրներին լուծում չի տա, ապա միանշանակ հայտնվելու է «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում»,- ասաց Քնար Մանուկյանը։

Լրագրողը վստահեցրեց, որ նախարարը այս որակմամբ որեւէ արդյունքի չի հասնելու․ «Եւ որ Առողջապահության նախարարը հայտարարում է, թե իր դեմ արշավ է սկսվել, ապա թող շանտաժի լեզվով չխոսի «Ժողովուրդ» օրաթերթի հետ։ Լավ կանի իր ոլորտում առկա խնդիրները լուծի, այլ ոչ թե շանտաժի լեզվով խոսի։ Չմտածի, թե այս որակումներից «Ժողովուրդ» օրաթերթը վախեցավ եւ այսուհետեւ դադարելու է իր դեմ որեւէ բան գրել։ Ոչ, շարունակելու ենք գրել բոլոր նախարարների դեմ, որոնք իրենց ոլորտում թույլ կտան խնդիրներ, որոնք քաղաքացիների կողքին կանգնած չեն լինի, քաղաքացիների խնդիրներին ականջալուր չեն լինի։

Քնար Մանուկյանը նաեւ պնդեց, որ  այս ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր հրապարակումները եղել են փաստերով եւ հիմնավորված․ «Վերջին անգամ ես եմ՝ որպես լրագրող, անդրադարձել վերջին մեկ ամսում ծննդկանների մահացությանն  խնդրին, որ մարզային հիվանդանոցներում ծննդկաններ են մահանում, մինչդեռ նախարարն իմ հարցին շատ կցկտուր պատասխան տվեց եւ թույլ չտվեց, որ ես իմ հարցը շարունակեմ։ Եթե պարոն նախարարը ոլորտում առկա խնդիրները որակում է արշավ իր դեմ, թող հետ գնա, տեսնի, թե «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր նախարաների հետ կապված ինչ հրապարակումներ է ունեցել, եւ նոր խոսի՝ ի՞ր դեմ ենք արշավ սկսել, թե՞ նախկինների։

Այս որակումը տալով, շանտաժի լեզվով խոսելով որեւէ արդյունքի չի հասնելու, որովհետեւ մենք շարունակելու ենք մեր գործելաոճը, եթե քաղաքացիների իրավունքներ ոտնահարվեն, մեր թերթի թիրախում հայտնվելու է եւ նախարարը, եւ համակարգը, եւ համակարգի ցանկացած անպատասխանատու անձ»,- եզրափակեց Քնարիկ Մանուկյանը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, ասել է. «Այս ամեն ինչը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ, երբ մենք ցանկանում էինք Երևանի պետական բժշկական համալսարանի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ՝ հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր ԵՊԲՀ-ի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով»։