Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/01/2020 10:55
«Հրապարակ». Հրայր Թովմասյանին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու | Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» ՔԿՀ պետը. Նա «Նիվայով» բախվել է «ՎԱԶ-2410»-ին (ֆոտո) | Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության մանրամասներ է հայտնել | «Մայքրոսոֆթը» հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական ATOM ծրագրի համար. Արմեն Սարգսյան | Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել | «Հրապարակ». ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը | Զրույց քաղաքացու հետ. Ամանորի պետական ծախսեր: | «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս» |

Ռազմական

Վաղարշակ Հարությունյանը չի նշանակվի Գլխավոր շտաբի պետ. Դավիթ Տոնոյան
Վաղարշակ Հարությունյանը չի նշանակվի Գլխավոր շտաբի պետ. Դավիթ Տոնոյան
03/09/2019 20:14

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում բացասականն պատասխան տվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:

Հարցին, թե ՀՀ ԶՈւ շտաբի պետի փոփոխություն սպասվո՞ւմ է, որովհետև Վաղարշակ Հարությունյանի անունն է շրջանառվում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ով շրջանառում է այդ տեղեկությունները, նրանց հարց տվեք, այդ ինչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ»:

Հարցին, թե սահմանին իրավիճակն ինչպիսին է, Դուշանբեի պայմանավորվածությունները գործո՞ւմ են, թե ոչ, Տոնոյանն ասաց, որ դրանք ինքը Դուշանբեի պայմանավորվածություն չի համարի, բայց դրանից հետո եղել են հանդիպումներ, ու դրանց շրջանակներում երկու երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները:

Հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր, որ Չինարին այլևս անխոցելի է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են:

Դիտարկմանը, թե կոնկրետ Չինարին անխոցելի՞ է, Դավիթ Տոնոյանն ասաց. «Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է ՊՆ-ի մեկնաբանությունը»: