Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:32
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

Մշակույթ

«Երկար ենք սպասել այս օրվան». Հայկ Մարությանը տվեց Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը
«Երկար ենք սպասել այս օրվան». Հայկ Մարությանը տվեց Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը
02/09/2019 17:19



Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տրվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը:

«Մաեստրո Մանսուրյան 80» խորագիրը կրող համերգաշարն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքում նշեց, որ օրը երկար սպասված էր.  «Անկեղծ ասած, երկար ենք սպասել այս օրվան։ Վերջերս առիթ ունեցա ասելու, որ երջանիկ եմ լինել մեծ երաժշտի ժամանակակիցը, ամեն վայրկյան վայելել նրա լուսավոր ներկայությունը մեր կողքին։ Դեռ այս տարվա հունվարին, երբ մաեստրո Մանսուրյանի հետ որոշեցինք նրա 80-ամյակին նվիրված համերգաշար կազմակերպել, նշաձող ենք դրել, որ այն պետք է իր մասշտաբով եւ լրջությամբ գոնե ձգտի հավասարվել նրա ստեղծագործության մասշտաբին եւ մեծությանը»։

Մաեստորն իր հերթին շնորհակալություն հայտնեց երեկոյի համար. «Շատ գեղեցիկ երեկո եղավ։ Անչափ շնորհակալ եմ քաղաքապետարանին, պարոն քաղաքապետին, իշխանության բոլոր շերտերին, որոնք ցանկացան, որ այս երեկոն լինի   հենց այստեղ՝ Արցախ աշխարհի մայրաքաղաքում։ Շարունակությունը կլինի Երեւանում»։