Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/11/2019 01:50
«Ես հպարտանում եմ նրանով». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քայլի Ջեներին՝ Kylie Cosmetics-ի 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու առթիվ (տեսանյութ) | ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան | Մեղադրանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. ի՞նչ է կատարվում | Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ «Սասնա ծռերի»՝ Ս.Սարգսյանի նոր առանձնատան վերաբերյալ հայտարարությանը | 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է արտագաղթի 90 տոկոս նվազում. Հրանտ Բագրատյան | Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան | Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ | Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ |

Հարցազրույցներ

Լիլիթ Խաչատուրյան. «Յուրաքանչյուր ճանապարհորդություն իմ կյանք բերում է նոր մարդկանց, կերպարների, ու շատ հաճախ նրանք ոգեշնչման ու ստեղծագործելու առիթ են հանդիսանում»։
Լիլիթ Խաչատուրյան. «Յուրաքանչյուր ճանապարհորդություն իմ կյանք բերում է նոր մարդկանց, կերպարների, ու շատ հաճախ նրանք ոգեշնչման ու ստեղծագործելու առիթ են հանդիսանում»։
26/08/2019 13:23

www.debate.am–ի զրուցակիցը ճանապարհորդող  բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն է: Մեր լրատվական կայքը հետևում է հայտնի բլոգերի գործունեությանը,  նրա lil.am կայքէջին, որտեղ Լիլիթ Խաչատուրյանը շատ տեսանելի, բովանդակալից ու որակով ներկայացնում է իր բացահայտումները Հայաստանում, Արցախում  կատարած այցերի մասին: Հերթական հարցազրույցում էլ, Լիլիթն անկեղծ է`իր բնավորության համաձայն: Նրա հետ հարցազրույցը ստացված կարելի է համարել: 

Ի՞նչը կարող է Ձեր համար ստեղծագործելու առիթ կամ ներշնչանք
հանդիսանալ։

Յուրաքանչյուր ճանապարհորդություն իմ կյանք բերում է նոր մարդկանց, կերպարների,
ու շատ հաճախ նրանք ոգեշնչման ու ստեղծագործելու առիթ են հանդիսանում։ Նրանք
ինձ մոտիվացնում են, հիացնում են ու ստիպում են առաջ գնալ, ամենակարողն եմ զգում
հենց իրենց շնորհիվ, սակայն դրա մասին գլխի չեն ընկնում։ Արարում, ստեղծում ու
աշխարհին Հայաստանն են ներկայացնում, ինչպե՞ս չոգեշնչվել։

Կարո՞ղ ես առանձնացնել վայրեր, որոնցով շատ տպավորված ես։

Բարդ է, կարո՞ղ եմ բլոգում գտած բոլոր նախաձեռնությունների մասին պատմել /ծիծաղում է/։
Ձեր հայացքը ինձ հուշեց որ ոչ․ այդ դեպքում ես կպատմեմ վեջին այցելած վայրի մասին։
Սևանում գտնվող Sevan gallery հյուրատունն էր։ Ոտքդ դռնից ներս դնելուն պես
անմիջապես ընկնում ես արվեստային միջավայր, խոսում ես արվեստից, շնչում ես
արվեստ ու տեսնում ես արվեստ։


Երկրորդ հարկ բարձրանալուն պես հայտնվում ես
վերածննդի դարաշրջանում, ուսանող տարիներին տան տղամարդն է նկարել, ու այնքան
բնական, որ մի պահ մտածում ես իրական կտավի առջև ես կանգնած։

Ձեր Սահմանին շարքը պատմում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի
մասին։ Պատրա՞ստ էիր նույնիսկ անսպասելիին։

Չեմ թաքցնի, մինչև սահմանամերձ գյուղեր այցելությունը ես բացարձակ պատկերացում
չունեի այնտեղի կյանքի մասին։ Այցելությունից հետո այդ գյուղերը ինձ համար դարձան
սահմանապահ, տեղաբնակն էլ ՝ սահման։ Սահմանապահ գյուղի բնակիչներից սովորեցի
գնահատել ունեցածը, ինչո՞ւ ոչ` նաև սիրել Հայաստանը, պայքարել այդ սիրո համար։
Այնտեղ սերն ուրիշ է, շատ է։



Կա՞ մի վայր, որտեղ կցանկանայիր ապրել, ո՞ր մարզն է քեզ հոգեհարազատ:

Ամեն այցելությունից հետո, ես այդ վայրում պատրաստ եմ ապրել: Հայաստանում
ճանապարհորդելու ընթացքում հասկացա, որ ինքս ոչինչ չգիտեմ մեր երկրի մասին։ Ու
որքան փորձում եմ ավելի խորանալ, գիտելիքի ետևից գնալ, այդքան այդ ճանապարհն
ավելի է հետաքրքրանում, զգում եմ` դեռ շատ բացահայտելու բաներ կան, որոնք ոչ
միայն հետաքրքիր է իմանալը, այլ՝ պետք է։


Ամեն մարզ ունի իր գեղեցկությունն ու
դժվարությունները։ Ինքս, ինձ մասաբ ճանաչելով,ի՞նչ գիտեք, միգուցե մի օր
խենթ քայլի դիմեմ և տեղափոխվեմ Հայաստանի մարզերից մեկում ապրելու։

Ճանապարհորդությունները ի՞նչ են տալիս,  նրանք չե՞ն
հիասթափեցնում։

Յուրաքանչյուր ճանապարհրոդության ընթացքում հղկվում եմ, կապ չունի` ուր եմ գնում, և
դա առաջին այցելությունն է, թե՝ երկրորդ։ Ճանապարհները դասեր են, մարդուն կրթելու
հատկություն ունեն։ Դուք հարցրեցիք հիասթափությունների մասին։ Այո՛, նրանք շատ են,
գեղեցիկ լուսանկարների հետևում շատ այլ պատմություններ էլ կան,որոնց մասին
միգուցե մի օր բարձրաձայնեմ։ Հայասատնին վերաբերվում եմ, որպես ընտանիքի
անդամի։ Եղբոր հետ կռվում եք չէ՞, ու զայրութը մեկ օր հետո մոռացվում է։ Առավոտյան
արթնանում ես նա կրկին քո շատ սիրելի եղբայրն է, առանց ում կյանքդ չես
պատկերացնում։ Հայաստանն իմն է՝ իր բոլոր թերություններով, գեղեցկություններով։

Ձեր  նյութերից հետո ի՞նչ արձագանքներ ես ստանում։

Շատ տարբեր են արձագանքները։ Օրինակ, ընթերցողներ ունեմ, որոնք պարզվում է
բնակվում են այն գյուղերի կողքին, որոնց մասին գրել եմ։ Տպավորված էին, որ իրենց
կողքի գյուղերում հետաքրքիր մարդիկ ու նախաձեռնություններ կան, որոնց մասին իրենք
էլ չգիտեին։



Ընթերցողներ կան, որ ասում են կարծես մենք քեզ հետ այդ ճանապարհը
անցնում ենք, իսկ վերջերս, ընկերներիցս մեկն, ասաց որ տեքստերս մելանխոլիկ են։ Եվ
քանի որ ասողը զբոսաշրջության ոլորտի առաջատար էքսպերտներից է, նրա կարծիքը
պետք է լսել, հանդիպման կհրավիրեմ և կիմանամ թե ինչո՞ւ է այդպես մտածում (ծիծաղում է)։

Լիլիթ, կա՞ն կերպարներ, որոնց մասին հենց քո միջոցով են ճանաչել։

Մեծամիտ կթվամ, որ ասեմ այո՛: Կան այդպիսինները, նյութերից հետո շատ հաճախ այդ
մարդկանց կոնտակտներն են ինձնից ուզում։ Շատ հաճախ նյութի հերոսներն են
զանգում, ու կիսվում, որ նյութից հետո այցելուները շատացել են։ Այդ պահին
աննկարագրելի երջանիկ եմ, չէ որ ճանապարհորդական բլոգիս նպատակը հենց
Հայաստանի ճանաչելիությունն է։

Կա՞ն ոլորտում այլ բլոգերներ ճանապարհորդական և ինչպե՞ս ես
նրանց վերաբերվում։

Կան, բայց շատ չեն: Ինքս նրանց հետևում եմ, մենք շատ տարբեր ոճերով և
ձևաչափերով ենք հանդես գալիս։ Մեկը լուսանկարում է, մյուսը վիդեո տարբերակով է
ներկայանում։ Մրցակցություն չկա, կարծում եմ, որքան շատ գրվի Հայաստանի մասին,
այդքան բոլորին է ձեռնտու:

Շնորհակալություն Լիլիթ: