Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 00:10
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Տարածաշրջան

Կիեւում նռնականետից գնդակոծել են խոշոր շինարարական ընկերության շենքը
Կիեւում նռնականետից գնդակոծել են խոշոր շինարարական ընկերության շենքը
26/08/2019 10:56

Կիեւի կենտրոնում անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են «Մոստոստրոյի» շենքը, ոստիկանությունը սկսել է որսման «Սիրենա» ծրագիրը, հայտնում է «Ինֆորմատորը»: «Օգոստոսի 26-ի գիշերը Կիեւի բնակիչներին վախեցրել է բարձր ճայթյունը, որը լսել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Պարզվել է, որ պայթյունի էպիկենտրոնը Պանկովսկայա 5 հասցեի շենքում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Իրավապահների տեղեկություններով՝ հարձակումն իրագործել է 2 մարդ. նրանք մոտոցիկլետով փախուստի են դիմել անհայտ ուղղությամբ: Կեւում գործարկվել է որսման «Սիրենա» ծրագիրը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հարձակման օբյեկտ դարձած շենքը պատկանում է «Մոստոբուդ» ԲԲԸ-ին: Արկն ընկել է շենքի 4-րդ հարկի պատուհաններից մեկի վրա, 3-րդ եւ 5-րդ հարկերում վնասվել են պատուհանների ապակիները: Իրավապահները չեն հստակեցրել, թե այդ շենքում կոնկրետ ինչ է գտնվում, քանի որ որոշ գրասենյակներ վարձակալության են տրվում: Դեպքի վայրից տանող ճանապարհին հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնականետի կրակված տուբուս: Լուրեր Հայաստանից - NEWS.