Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:19
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

ՏՏ

Երեկվանից էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց․ Սամվել Մարտիրոսյան
Երեկվանից էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց․ Սամվել Մարտիրոսյան
24/08/2019 11:16

Երեկվանից էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ են իրեն այդ հարցով գրում՝ տեղեկատվական տեսանյութ է հրապարակել։

«Նմանատիպ զանգերի հետևում հիմնականում կազմակերպված ժուլիկներն են կանգնած։ Թե ինչու կարող են ձեզ զանգահարել նման համարներից՝ մի քանի պատճառ կա։

Հիմնականը փորձել գումար կորզելն է։ Այսինքն, համարը իրականում վճարովի ծառայություն մատուցող համար է։ Եթե ձեզ զանգում են, միակ վտանգն այն է, որ դուք հետ կզանգեք։

Եթե հետ զանգեցիք, ձեզանից գումար կգանձվի։ Բախտավոր են նրանք, ովքեր կանխավճարային են, այսինքն ուղղակի գումարը կվերջանա ու կանջատվի,

 

հետվճարայինները կարող է լուրջ քաշվեն։ Նույնը անում են, օրինակ, Viber-ով, Viber out ծառայության միջոցով։

Հաջորդ տարբերակը, որն ավելի վատն է, հոգեբանական ճնշման ձև է։ Այսինքն, զանգվածային զանգեր են անում, օրինակ, գիշերով հակառակորդին ճնշելու համար։ Կարող են զանգել ու չխոսել՝ հակառակորդին ահաբեկելու համար, կամ զանգեն ու վախեցնեն։

Կա նաև, օրինակ, հեռախոսի աշխատանքը խափանելու ձև, որը կիրառել են ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ․ անընդհատ զանգերի ու հաղորդագրությունների միջոցով խափանել պաշտոնյաների հեռախոսի աշխատանքը։ Սրանք արվում են պատերազմների ժամանակ։

Ընդհանրացնելով, եթե դուք ստացել եք զանգ անծանոթ համարից և նույնիսկ պատասխանել եք, դրա մեջ վտանգ չկա։ Կարևորը հետ չզանգելն է»,- ասել է նա տեսանյութում։