Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:10
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Life

Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ
23/08/2019 14:45





Այս ամբողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտը հետեւյալն է, որ մենք ինչ-որ X պահից էլ չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկի հրապարակում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, բոլոր ուղերձները անձամբ կարդացել եմ՝ 100-ավոր էջերով: Այս քրեական գործն էլ հարուցվել է իմ նախաձեռնությամբ: Միջազգային փորձաքննությունը եւս եղել է իմ նախաձեռնությամբ եւ դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,-ասաց Փաշինյանը:

Ջերմուկցիներից մեկի դիտարկմանը, որ փորձաքննություն իրականացնողները ընդամենը մի քանի ժամով են եկել հանքի տարածք, վարչապետը հակադարձեց. «

 

Ով եկել է, որ ներս մտնի, չեք թողել»:

Վարչապետը հավելեց, որ «Էլարդի» պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի, Սեւանի ջրերի հետ կապված վնաս չկա: Այդ ժամանակ տեղից ջերմուկցիները սկսեցին բղավել, որ սարից իջնող գետերի վրա ազդեցություն լինելու է, ինչը բարկացրեց Փաշինյանին:

«Եղբայր, հասկացանք: Չենք լսում իրար, եկեք դուք էստեղից խոսեք, ես ձեզ լսեմ»,-ասաց վարչապետը: