Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:44
Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին. Արթուր Ղազինյան | ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՐԹՈՒՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՉՈՒՄ․ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՊԵՏԻՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ | Not Today. Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին | Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սեուլում | «ՄԵՆԱԿ ՉԵՄ» ՖԻԼՄՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՍՏԱՑԵԼ | Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) |

Life

«Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
23/08/2019 12:08




Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Շենգավիթ համայնքի Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչների բողոքը, որոնք բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա: Նրանք դժգոհում են, որ ամռան շոգին զրկված են պատուհան բացելու

 
 

հնարավորությունից, քանի որ գարշահոտությունը լցվում է բնակարանները:

«Կրկին երևանցու մասին, որ ապրում է գարշահոտության մեջ: Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչներն են, որ բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից ընդամենը 5 մետր հեռավորության վրա և այլևս անտանելի ու անհնար են համարում այս կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը։


Ամռանը զրկված են պատուհան բացելու հնարավորությունից, սիրելի հայրենակից, պատկերացնում եք, գարշահոտությունը լցվում է բնակարաններ պատուհաններից, մինչդեռ պատկան մարմիններն ուղղակի բացառիկ ու աննախադեպ անգործություն են ցուցաբերում»,- գրել է Աղեկյանը: