Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/01/2020 08:55
«Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու | «Հրապարակ». «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում | Lurer.com «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ». Արման Բաբաջանյանը սպառնացել է քաղաքացուն | Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել | Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել | Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին | ԱԺ հայտարարություններ. ուղիղ հեռարձակում | Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ |

Իրավունք

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
23/08/2019 11:47

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի

 

համայնքապետարանում։

Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված։ Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։