Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/01/2020 05:49
Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) | Սերգեյ Լավրովի ասուլիսը ՝ Լիբիայի հարցով Խաղաղության միջազգային կոնֆերանսի արդյունքներից հետո | ԾՆՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՌՆՈՒՀԻՆ՝ ՏԱԹԵՒԻԿԸ | Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին | Հայաստանի ըմբիշների արդյունքները Նիցայի մրցաշարում | Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ) | ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար | Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան |

Սպորտ

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց Դյուդելանժին 2։1 հաշվով
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց Դյուդելանժին 2։1 հաշվով
22/08/2019 21:24

 

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Արարատ-Արմենիան Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Դյուդելանժին ու կարողացավ 2-1 հաշվով հաղթանակ տոնել։

Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 22-րդ րոպեին. հայկական թիմի առաջ մղեց Լիման։  Առաջին խաղակեսն անցավ Արարատ-Արմենիայի նվազագույն հաշվով առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում հյուրերը Մարիո Պոկարի գոլի շնորհիվ կարողացան հավասարեցնել հաշիվը (68'): Խաղի վերջնամասն անցավ սուր գրոհներով ու Վարդան Մինասյանի սաների համառությունը տվեց իր պտուղները. մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին թիմին հաշվի մեջ  առաջ մղեց Անտոնովը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին։