Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:11
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ
20/08/2019 00:21

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է պարզաբանում՝ գործի հետ կապված տեխնիկական պատճառաբանությունների և հարակից հանգամանքների մասին: Ըստ փաստաբանների՝ առկա իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդյունավետ դատական պատշպանության իրավունքների կոպտագույն խախտումներ է պարունակում: Միջազագային և ՀՀ սահմանադրական իրավունքում գործող ազատության կանխավարկածից բխում է, որ մինչև նշված տեխնիկական խնդիրների կարգավորումը Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ այլ ոչ կալանավարյում և հետևաբար գործող իրավապահ համակարգը Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքի հետագա խախտումները բացառելու համար պետք է անհապաղ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին՝ մինչև տեխնիկական բոլոր խնդիրների լուծում և գործի բնականոն ընթացքի վերականգնում։

Փաստաբանական թիմի պարզաբանումը՝ ստորեւ․

«- 2019թ․ հուլիսի 11-ին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «․․․ դատական ակտը [վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին է հարցը] պետք է հինգ օրվա ընթացքում տրամադրվի կողմերին, և գործը դրանից հետո անմիջապես ուղարկվի դատարան»

 

2019թ․ օգոստոսի 14-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները: Եթե ավելի պարզ՝ գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո չի մակագրվի նոր դատավորի և գործի վարույթը չի վերսկսվի, քանի դեռ վճռաբեկ դատարանը գործով որոշում չի կայացրել: Ընդ որում, նշվում է որ գործը մուտքագրվել է վճռաբեկ դատարան օգոստոսի վեցին, սակայն դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է գործի ստացման ավելի վաղ ամսաթիվ՝ 15.07.2019թ․

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ քանի դեռ չկա Վճռաբեկ դատարանի միջանկյալ ակտի բողոքով որոշումը, հիմնական գործով չի կարող վերսկսվել Ռ․ Քոչարյանի հիմնական գործով քննությունը:

Ստացվում է, որ դատական իշխանությունը հանուն Ռ․ Քոչարյանին կալանքի տակ երկար պահելու, իր բոլոր մարմիններով ձեռնամուխ է եղել նոր վտանգավոր պրակտիկա ձևավորելու, այն է՝ այսուհետ փաստաբանները կալանքի տակ չգտնվող պաշտպանյալի գործերով միջանկյալ ակտերը կարող են բողոքարկել վերադաս դատարան ու դրանով հիմնական գործերը կասեցնել այնքան ժամանակով, որ գործի վաղեմության ժամկետը անցնի:

Ահա թե ինչպիսի դատական «բարեփոխումներով» են զբաղված բարձրագույն դատական իշխանությունները»։