Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:46
Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին. Արթուր Ղազինյան | ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՐԹՈՒՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՉՈՒՄ․ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՊԵՏԻՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ | Not Today. Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին | Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սեուլում | «ՄԵՆԱԿ ՉԵՄ» ՖԻԼՄՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՍՏԱՑԵԼ | Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) |

Տնտեսություն

Եթե վարչապետը կողմ է Ամուլսարի շահագործմանը, նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից. սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը. փաստաբան (տեսանյութ)
Եթե վարչապետը կողմ է Ամուլսարի շահագործմանը, նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից. սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը. փաստաբան (տեսանյութ)
19/08/2019 15:05

Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը:

«Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող ներկայացնել ողջ հանրությունը, չի կարող խոսել ժողովրդի անունից: Ըստ էության, սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը: Կարծում եմ՝ արդեն վարչապետի լեգիտիմության վրա ազդել է հանքի շահագործման շուրջ զարգացումները»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ վարչապետի և ջերմուկցիների միջև Երևանում՝ Բաղրամյան 26-ում, տեղի ունեցած հանդիպումը փոխել է հանրային ընկալումները: Գեղամ Սիմոնյանի կարծիքով՝ այս ֆորմատով քննարկված հարցը իրավական, բարոյական, քաղաքական հետևանք կարող է ունենալ միայն վարչապետի համար:

«Նա հակասեց ինքն իրեն, նա դավաճանեց ինքն իրեն և դրժեց այն խոստումը, որը ժամանակին տվել էր ջերմուկցիներին: Չէ որ այս փորձաքննության հարցը

 

նախաձեռնել, շրջանառության մեջ էր դրել հենց ինքը և խոստացել էր ջերմուկցիներին, որ փորձագիտական եզրակացությունը «թևի տակ դրած կգա և ջերմուկցիների հետ կքննարկի»: Այն օրերին դա զարմանալի չէր կարող լինել, որովհետև մենք սովոր էինք, որ երկրի ղեկավարը չկտրվի ժողովրդից և ի վիճակի լինի բոլոր սուր հարցերն առերես քննարկելու: Տվյալ դեպքում այդպես չեղավ, մենք ունենք նախկին իշխանությանը բնորոշ վարքագիծ, իշխանությունը նախընտրեց Բաղրամյան 26-ի պատերից ներս «մեժդուսաբոյչիկ» անել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: