Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/04/2020 05:49
ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը կավելացնի շուրջ 175 միլիոն դոլարով | Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել | «Արցախը պետք է ազատագրել օլիգարխիկ շրջանակների իշխանատենչական նկրտումներից» | ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ. Դատախազություն | Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ԴԱՀԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն հաշվեքննութայան արդյունքները. Ինչ է բացահայտվել | Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am | 2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրագոտում տնտեսական անկում կգրանցվի | Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն |

Արցախ

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի ճակատագրի վերաբերյալ
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի ճակատագրի վերաբերյալ
19/08/2019 14:14

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռեւս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին

 

հետեւելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարեւորությունը, եւ հաստատել Արցախի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը: