Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/01/2020 11:42
«Այնտեղ բովանդակություն չկա ուղղակի». Ավինյանը՝ Վանեցյանի եւ իշխանությունների հեռակա բանավեճերի մասին | Ես հեղաշրջում բառը չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյանը հերքեց իր իսկ խոսքերը | «Արան այնքան հաճելի մարդ էր». միլիարդատիրուհի Քայլի Ջեները պատմել է Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի հայազգի օդաչուի մասին (լուսանկարներ) | «ՍՈՒ-30»-երի նոր խմբաքանակը շուտով կհասնի. Դավիթ Տոնոյան | Արարատ գյուղում «ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է | Հավատացեք՝ դրանք բավականին լուրջ զենքեր են. Արամ Սարգսյանը՝ նոր գնված սպառազինությունների մասին | «Շուտով կհանգուցալուծվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին | Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» |

Տարածաշրջան

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել
Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել
18/08/2019 15:40

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Նշվում է, որ նա հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։

«Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։

Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Այս պահին սահմանին հերթեր չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։