Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:40
ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՐԹՈՒՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՉՈՒՄ․ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՊԵՏԻՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ | Not Today. Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին | Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սեուլում | «ՄԵՆԱԿ ՉԵՄ» ՖԻԼՄՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՍՏԱՑԵԼ | Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ |

Քաղաքականություն

Գորգերի «փարթիի» կազմակերպիչ Ա/Ձ-ն էլի է ԱԺ-ին ծառայություններ մատուցել. Արարատ Միրզոյանի խորհրդականի շրջապատից է (Լուսանկարներ)
Գորգերի «փարթիի» կազմակերպիչ Ա/Ձ-ն էլի է ԱԺ-ին ծառայություններ մատուցել. Արարատ Միրզոյանի խորհրդականի շրջապատից է (Լուսանկարներ)
18/08/2019 00:11

Գլխավոր լուսանկարում՝ Հռիփսիմե Գրիգորյանը եւ ամուսինը՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը

Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումների ծառայությունները որոշ դեպքերում իրականացվում են «խնամի-ծանոթ-բարեկամ»-ների կողմից: Արդեն հայտնի է դարձել, որ Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կողմից կազմակերպված «գորգեր լվանալու» միջոցառման ժամանակ ծառայություններ մատուցել են նրանց հետ փոխկապակցված անձիք: Մասնավորապես, խոսքը «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ների մասին է: «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ի սեփականատերը, ինչպես լրատվամիջոցներն էին գրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է, որն աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում: Անի Ջուլհակյանը եւս փոխկապակցված է «Ռադիո Վանի» հետ:

«Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն էլ փոխկապակցված է Հռիփսիմե Գրիգորյանի եւ նրա ամուսնու Դավիթ Կարապետյանի հետ: Ի դեպ, Դավիթ Կարապետյանն էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է:  «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ի սեփականատեր Անի Ջուլհակյանը Armdaily.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Դավիթ Կարապետյանի հետ նախկին ծանոթներ են եւ միասին են աշխատել: «Դավիթ Կարապետյանի հետ մենք աշխատել ենք Idea հիմնադրամում տարբեր ծրագրերում»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Անի Ջուլհակյանը:

Լուսանկարում՝ Արարատ Միրզոյանն է եւ նաեւ խորհրդական Դավիթ Կարապետյանը

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի ծանոթուհին կամ նախկին գործընկերն առաջին անգամը չէ, որ հեղափոխությունից հետո ծառայություններ է մատուցում խորհրդարանին: Ազգային ժողովի աշխատակազմի մեր աղբյուրները փոխանցեցին, որ «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն ԱԺ-ին ծառայություններ է մատուցել նաեւ հունիսի մեկին՝ Երեխաների միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպելու համար Միրզոյանի խորհրդականի նախկին գործընկերոջ ԱՁ-ին փոխանցվել է 11 մլն 140 հազար ՀՀ դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կլայքում: