Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 11:00
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, ոչինչ չի փոխվել. Գագիկ Մելքոնյան | Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին. Արթուր Ղազինյան | ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՐԹՈՒՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՇՆՉՈՒՄ․ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԱԱԾ ՊԵՏԻՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ | Not Today. Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին | Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սեուլում |

Աշխարհ

Մոսկվայում կոմունիստներն արդար ընտրությունների պահանջով հանրահավաք են անցկացնում. սպասվում են նաև միայնակ պիկետներ (ուղիղ միացում)
Մոսկվայում կոմունիստներն արդար ընտրությունների պահանջով հանրահավաք են անցկացնում. սպասվում են նաև միայնակ պիկետներ (ուղիղ միացում)
17/08/2019 15:55



Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, արտոնված հանրահավաք է անցկացնում ՌԴ կոմունիստական կուսակցությունը, գրում է echo.msk.ru-ն: 

Երևանյան ժամանակով ժամը 15:00-ից էլ Մոսկվայում չարտոնված միայնակ պիկետներ կանցկացվեն: Երկու միջոցառումների պահանջն էլ նույնն է՝ արդար ընտրությունների անցկացում: Երկրորդ միջոցառման մասնակիցների պահանջն է նաև նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված և կալանքի տակ առնված անձանց ազատ արձակում:

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Սակայն նախորդ շաբաթ անցկացված հանրահավաքն արտոնվել էր իշխանությունների կողմից: