Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:22
«ՄԵՆԱԿ ՉԵՄ» ՖԻԼՄՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ Է ՍՏԱՑԵԼ | Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին |

Life

«Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից
«Գնա տուն և սպորտով զբաղվիր». Թրամփն ավելորդ քաշի պատճառով ծաղրել է իր կողմնակցին և թիկնապահների հրահանգել հեռացնել նրան դահլիճից
17/08/2019 15:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում ելույթի ժամանակ ծաղրել է մասնակիցներից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նրա կողմնակիցներից է եղել, գրում է The Hilll-ը:

Նախագահ Թրամփը Ֆրենկ Դոուսոնի անունով տղամարդուն խորհուրդ է տվել ավելի շատ մարզվել, որպեսզի ազատվի ավելորդ քաշից:

«Այդ տղան քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Գնա տուն, սկսիր սպորտով զբաղվել: Նրան այստեղից դուրս տարեք, խնդրում եմ»,- ասել է Թրամփը, երբ վերջինս փորձել է միջամտել նախագահի ելույթին:

Թրամփն իր ելույթի ընթացքում ամբոխի մեջ նկատել է իրենց միջամտել փորձող Ֆրենկ Դոուսոնին, որը կանգնած է եղել ԱՄՆ նախագահի ընդդիմախոսների կողքին: Թիկնապահները դուրս են բերել տղամարդուն:

Աղբյուրը հաղորդում է, որ նախագահը, ըստ երևույթին, չի տեսել, որ Դոուսոնի հագին «Թրամփ-2020» գրությամբ շապիկ է եղել։ Թրամփը կարծել է, որ նա իր ընդդիմադիրներից է և որոշել է ծաղրել նրան:

Երբ պարզվել է, որ Դոուսոնը ԱՄՆ նախագահի կողմնակիցն է, Թրամփը փորձել է հարթել անհարմար դրությունը և նախագահական ինքնաթիռից զանգահարել է նրան: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը ներողություն չի խնդրել, սակայն «շնորհակալություն է հայտնել աջակցության համար»։

The Hill @thehill
 

President Trump mocks appearance of rally protester: "That guy's got a serious weight problem" http://hill.cm/LlL1aju 

Embedded video