Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:17
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Տարածաշրջան

Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանը Ռուսաստանին միացնող միջպետական ավտոճանապարհին
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանը Ռուսաստանին միացնող միջպետական ավտոճանապարհին
16/08/2019 21:29

Վրաստանի կողմից դեպի ռուս-վրացական սահմանը տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, սահմանափակումները պայմանավորված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս միջպետական ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին՝ Թերեք գետով անցնող կամրջի վրա, իրականացվող վերանորոգման աշխատանքներով:

Վերոնշյալ հատվածում օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր 12:00-16:00-ն արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Երթևեկությունն ամբողջովին ազատ է օրվա մնացյալ ժամերին:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկելու է Վրաստանի պարեկային ոստիկանությունը: