Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:16
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Տնտեսություն

«ԳեոՊրոՄայնինգ»-ը կոչ է անում հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից
«ԳեոՊրոՄայնինգ»-ը կոչ է անում հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից
16/08/2019 17:51

«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․  Ի պատասխան հայկական որոշ էլեկտրոնային կայքերում տեղ գտած հրապարակումների՝ «Սոթքի հանքում ռուսները ստրուկի պես են վերաբերվում աշխատողներին, աշխատողները ահազանգում են», «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնելով հետևյալ բացատրությունները։         «Ռուս շահագործողների», «ստրկական աշխատանքի» մասին սրտաճմլիկ պատմությունը, անկասկած, մտացածին էր, որն ուղղված էր Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ։ Դա «պատվերով» հոդված էր, և, այլ կերպ չի  կարելի բացատրել, երբ լրագրողները անտեսում են ազատ լրագրության տարրական սկզբունքները, ինչը պահանջում է տվյալների կրկնակի ստուգում և այլընտրանքային տեսակետի հրապարակում։ Չցանկանալով կրկնել տեղեկատվության աղբյուրների հորինվածքները, որոնք ընկած էին վերը նշված «գեղարվեստական ստեղծագործության» հիմքում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սադրանք են նրանց կողմից, ովքեր կոպտորեն խախտում են արտադրական կարգապահության և անվտանգության կանոնները։   Հոդվածի հերոսներից մեկը՝ Կարո Մելքոնյանը,  ով կարծիք է հայտնում «ռուսների» վարքագծի վերաբերյալ, Սոթքի հանքի անվտանգության աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 5-ին բռնվել էր հանքաքար գողանալու պահին՝ փաստական իրեղեն ապացույցի առկայությամբ։ Ավելի մանրամասն, անվտանգության աշխատակիցները ականատես էին եղել, թե ինչպես Կարո Մելքոնյանը հավաքում է հանքաքարը և լցնում գրպանները։ Անվտանգության աշխատակիցները խնդրել էին շրջել գրպանները։ Հասկանալով պահի անհարմարությունը, Մելքոնյանը խնդրել էր զուգարան գնալ, նպատակ ունենալով ազատվել իրեղեն ապացույցի առկայությունից, ինչին անվտանգության աշխատակիցները արձագանքել էին  գործող հրահանգի համաձայն և խոչնդոտել էին նրա այդ քայլը։ Ամբողջ ընթացքը նկարահանվել էր տեսախցիկով, և ընկերությունը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև բոլոր համապատասխան նյութերը։ Այնուհետև, Կարո Մելքոնյանը դիմել էր ընկերությանը՝  թույլ տալ աշխատանքից հեռանալ սեփական կամքով։ Հիշատակված հոդվածի մեկ այլ աղբյուր՝ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքի էր ներկայացել ոչ սթափ վիճակում, նստել էր ավտոբուս, բարձրացել բաց հանք։ Անվտանգության աշխատակիցները, նկատելով նրա ոչ ադեկվատ ֆիզիկական վիճակը որոշում էին կայացրել հեռացնել նրան արտադրական կարգապահության կոպիտ խախտման՝ արտադրական գոտում ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Սակայն, ընկերությունը թույլ տվեց նրան հեռանալ սեփական դիմումի համաձայն։   «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության բոլոր նորմերի պահպանմամբ, անթերի հետևելով անվտանգության և արտադրական կարգապահության բոլոր նորմերին։   Ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից և պահպանել անկախ լրատվության կանոնները, որոնց պահանջներից մեկը փաստերի կրկնակի ստուգումն է, ինչպես նաև, չտրվել «նեղացկոտ» աշխատողների զգացմունքային բռնկումներին, հրաժարվել օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից, մանիպուլիացիաների չենթարկել «գործող անձանց» ազգային պատկանելության թեման։


—————-


«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։ Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։