Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 04:17
Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) | Հայտնի է դարձել, երբ կթողարկվի Յուլյա Նաչալովայի՝ մահվանից հետո հայտնաբերված վերջին երգը (տեսանյութ) | 29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակչում է | Հենրիկ Մխիթարյանի առաջին խաղը Ռոմայի թիմում |

ՏՏ

Facebook-ն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար. Bloomberg
Facebook-ն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար. Bloomberg
15/08/2019 16:53

Ամերիկյան Facebook ընկերությունն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար։ Այս փաստն աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածներ է հրապարակել Bloomberg գործակալությունը:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է միայն վերջիններիս համաձայնությամբ և այլևս չի կիրառվում:

«Ինչպես Google-ը և Apple-ը, մենք ավելի քան մեկ շաբաթ է՝ դադարել ենք վերլուծել օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

Ընկերության համաձայն՝ Messenger ծառայության նամակագրության անանուն աուդիոձայնագրությունների վերծանմամբ ընկերությունը ստուգել է իր ռոբոտ-ծրագրի աշխատանքի արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները Bloomberg գործակալությանը հայտնել են, որ իրենց չեն հաղորդվել ոչ ձայնագրությունների ծագման, ոչ էլ դրանց վերծանման նպատակի մասին:

Ընդ որում՝ Facebook-ը չի տեղեկացրել իր օգտատերերին, որ նրանց խոսակցությունների ձայնագրությունները կարող են հայտնվել երրորդ անձանց ձեռքում:

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլին Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընկերության կողմից օգտատերերի գաղնալսման վերաբերյալ մեղադրանքները «դավադրության տեսություն» էր որակել և հավելել էր, որ «ընկերությունը նման գործունեությամբ չի զբաղվում»: