Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:04
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Իրավունք

Պետական բյուջեն մսխելու միջոցով ցանկանում են իրենց ոչ ցանկալի ՍԴ-ի անդամներից ազատվել, պետականագիտության նկատմամբ կա ցինիկ ու արհամարհական վերաբերմունք. սահմանադրագետ
Պետական բյուջեն մսխելու միջոցով ցանկանում են իրենց ոչ ցանկալի ՍԴ-ի անդամներից ազատվել, պետականագիտության նկատմամբ կա ցինիկ ու արհամարհական վերաբերմունք. սահմանադրագետ
14/08/2019 18:43

Е-draft էլեկտրոնային կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

Նշված նախագծերի փաթեթում առանձնահատուկ ուշադրության է արժանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նախատեսվող այն փոփոխությունն, ըստ որի նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքի լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն օրենքի նախագծերի այս փաթեթը Tert.am-ի հետ զրույցում մեկ բառով որակեց անհեթեթություն:

«Հիմա դուք ուզում եք, որ անհեթեթության վերաբերյալ կարծի՞ք հայտնեմ: Ուզում եք՝ ասեք, որ դա կաշառք է դատավորների հանդեպ, ուզում եք՝ ասեք տխմարություն, ինչ բառ էլ որ ասեք՝ կսազի»,- ասաց Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով, եթե խնդիրը լիներ վիճահարույց, և այդ փաթեթը մի փոքր ճշմարտություն պարունակեր, մի մասն էլ կեղծիք լիներ, ապա ինքը կփորձեր ճշմարտության կողմը պահել: 

«Կա անհեթեթություն, կա ինքնիրավչություն պետականագիտության նկատմամբ և ցինիկ ու արհամարհական վերաբերմունք»,- նշեց սահմանադրագետը:

Հարցին, թե ի՞նչ հարց է փորձում լուծել իշխանությունն այս քայլով, Այվազյանը պատասխանեց, որ պետության հաշվին, պետական բյուջեն մսխելու միջոցով ցանկանում են իրենց ոչ ցանկալի ՍԴ-ի անդամներից ազատվել և համալրել իրենց կադրերով: