Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 06:54
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Հայաստան

Սոնա Աղեկյանը «Իմ աղբը» թեմայով ասուլիս է հրավիրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց
Սոնա Աղեկյանը «Իմ աղբը» թեմայով ասուլիս է հրավիրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց
14/08/2019 17:47



Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը  «Իմ աղբը» թեմայով ասուլիս է հրավիրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց։

Նրա խոսքով՝ ասուլիսը հրավիրվել է «Իմ աղբը» թեմայով իրենց ակցիաների արդյունքում գրանցված հաջողությունները ամփոփելու համար։ Որպես հաջողության օրինակ Սոնա Աղեկյանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նոր ֆորմատով աշխատանքային հանդիպումը երեկ. «Սա պետք է վաղուց արած լինեին։ Վաղուց պետք է հասկանային քաղաքում հիմնախնդիրները, վաղուց պետք է այս ֆորմատով քննարկեին եւ խնդիրներին լուծումներ տային, բայց քանի որ անգործություն էին դրսեւորել, մենք նրանց ստիպեցինք կատարել իրենց պարտականությունները»։