Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/12/2019 06:53
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը մասնավորեցվում է. կառավարիչը գործունեությունը ժամանակավորապես կասեցված ընկերություն է | Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել | Արդյո՞ք օգտակար կլինեի Հայաստանին, եթե այնտեղ մնայի. Ռուբեն Վարդանյան | Արագածոտնի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է: Նախկին համայնքապետ Սլավիկ Սալոյանը ստացել է 9 կողմ և 13 դեմ ձայն | Ոստիկանության տեսանյութը՝ զենքի սպառնալիքով օրերս կատարված ավազակային հարձակումների բացահայտման մասին | ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին | Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը | Որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում. Անի Սամսոնյան |

Հայաստան

Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից
Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից
14/08/2019 17:28

Հանրային հեռուստաընկերությունը համագործակցությունը դադարեցրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլլյանի հետ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Դուլյանը: «Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար: Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»,- ասաց Արմեն Դուլյանը: Հեռուստամեկնաբանին աշխատանքից ազատելու տեղեկությունը փոխանցել են «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ գլխավոր պրոդյուսերը: «Ինչ ասել են, ես դա ընդունել եմ որպես փաստ: Ես հին մարդ եմ, իրենք ուզում են ճանապարհ տալ նոր հաղորդավարների, որը ես լիովին ընդունում եմ»,- նշեց նա։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի դադարեցման պատճառը իր կողմից իշխանություններին քննադատելը չի եղել, հեռուստամեկնաբանը պատասխանեց. «Ես շնորհակալ եմ, որ թույլ են տվել ազատ լինել բոլոր բնագավառներում, բայց ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»: Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Հանրային ՀԸ-ում վարում էր «Խաղի կանոններ» հեռուստաբանավեճը: Նարեկ Կիրակոսյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/174986.html?fbclid=IwAR2EDZOJIwMi2cOJdILPnh22vNBEkj_F6PZ9-AB90HU9N1tk5SCH5RLV-Rk 

© factor.am