Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 08:12
Մեսի․ Մեզ լքեց իսկական հանճարը | Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր | Շեր․ Ամբողջ Ամերիկան կզգա Բրայանտի կորուստը | Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 9 մարդ | hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից |

Տնտեսություն

Գործազուրկների թիվը ոչ թե 6,4%-ով կրճատվել է, այլ 6,7%-ով աճել․ Հրանտ Բագրատյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը
Գործազուրկների թիվը ոչ թե 6,4%-ով կրճատվել է, այլ 6,7%-ով աճել․ Հրանտ Բագրատյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը
14/08/2019 17:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։

Նրա այդ հայտարարությանն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյնաը՝ նշելով, որ գործազուրկների թիվն իրականում աճել է 6,7%-ով։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հիմա ես չեմ, դուք եք. բացեքhttps://www.armstat.am/file/article/sv_06_19a_141.pdf ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազ դառնալով 253 հազ։ Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և նշում պաշտոնապես գրանցված բառակապակցությունը։ Նշենք (ա) այդ 1000 դրամանոց հարկն ապօրինի է և նախկին ռեժիմի անպատասխանատու քայլերից է (ՆՓ ինքն էր դեմ) և (բ) ՀՀ վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։

Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»։