Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 06:55
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Հայաստան

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը
ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը
14/08/2019 17:05

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցով փորձաքննության վերջնական եզրակացությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն եւ այսօր երկլեզու տարբերակով  հասանելի է հանրությանը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ ստորեւ.

ՄԱՍ 1 

ՄԱՍ 2 

ՄԱՍ 3 

ՄԱՍ 4 

ՄԱՍ 5 

ՄԵՄՈՐԱՆԴՈւՄ