Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/12/2019 06:12
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը մասնավորեցվում է. կառավարիչը գործունեությունը ժամանակավորապես կասեցված ընկերություն է | Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել | Արդյո՞ք օգտակար կլինեի Հայաստանին, եթե այնտեղ մնայի. Ռուբեն Վարդանյան | Արագածոտնի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է: Նախկին համայնքապետ Սլավիկ Սալոյանը ստացել է 9 կողմ և 13 դեմ ձայն | Ոստիկանության տեսանյութը՝ զենքի սպառնալիքով օրերս կատարված ավազակային հարձակումների բացահայտման մասին | ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին | Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը | Որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում. Անի Սամսոնյան |

Իրավունք

Վանաձորի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Վանաձորի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
14/08/2019 16:59



Օգոստոսի 9-ին Վանաձորում կողոպուտ էր կատարվել: Այդ մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան ժամը 15-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից: Անհայտ անձը Վանաձորի Սուխումի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, երրորդ հարկում պոկել պարանոցի կախազարդով ոսկյա շղթան և դիմել փախուստի: Վնասի չափը մոտ 250 հազար դրամ էր:

Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տարածքը, զրուցեցին բնակիչների հետ: Կողոպուտն օրը ցերեկով էր եղել, գուցե որևէ մեկը տեսել էր փախչող երիտասարդին կամ ճանաչում էր նրան:

Համապատասխան միջոցառումների արդյունքում, դեպքից օրեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Բամբակաշատ գյուղի անչափահաս մի բնակիչ: Օգոստոսի 13-ին կասկածվողը ներկայացվեց ոստիկանության Բազումի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: