Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:29
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ | Իգոր Կրուտոյի եւ Լայմա Վայկուլեի վեճը. իսկ կոնֆլիկտ եղե՞լ է |

Life

Այսօր առավոտյան ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ
Այսօր առավոտյան ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ
14/08/2019 14:50

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր առավոտյան ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ… Երևան քաղաքի Հանրապետության փողոցից մեքենայով ձախ շրջվեցի դեպի Վարդանանց փողոց… Վարդանանց փողոցում մեքենաների երկկողմանի կուտակումներ էին, ինչը միշտ է լինում՝ այդ ժամերին փողոցը ծանրաբեռնված է լինում… Հեռվից լսվեց շտապ օգնության մեքենայի ազդանշանը, ու բոլոր մեքենաները միանգամից աջ քաշվեցին ու կանգ առան՝ ճանապարհ բացելով շտապ օգնության մեքենայի համար, որն իր հերթին հանգիստ անցավ բացված ճանապարհով… Անկեղծ նման բանի Հայաստանում երբեք ականատես չէի եղել, ավելին միշտ ականատես եմ եղել, որ անգամ հնարավորության դեպքում ճանապարհը չեն բացում… Ասածս նրանում է, որ եթե ցանկանում ենք դառնալ լավ պետություն, առաջինը յուրաքանչուրս մեր մեջ պետք է փոխենք ամեն ինչ և անենք այն ինչ պետք է անենք, անկախ նրանից թե ով է քո պետության ղեկավարը, կամ իշխող ուժը… Իհարկե դա լավ չէ, դա նորմալ է, բայց անգամ այդ նորմալը, որը չես տեսնել և տեսնում էս ակամաից հիացմունք էս ապրում…